«Հայ եւ ռուս պատգամավորները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում վերահաստատել են Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի հայտարարությունների կարեւորությունը». Արմեն Աշոտյան
ՀՀ Ազգային ժողովում մարտի 14-ին աշխատանքն է ավարտել ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի համատեղ նիստը՝ Արմեն Աշոտյանի եւ Կոնստանտին Կոսաչովի համանախագահությամբ, որի արդյունքում կողմերը՝ հանձինս նիստի համանախագահների ստորագրել են համատեղ հայտարարություն, որով կարեւորվել է երկու պետությունների միջեւ բարեկամության եւ համագործակցության շարունակական զարգացումն ու ամրապնդումը: Համատեղ […]




































