Բա էլ ո՞վ պետք է նման կոչ աներ. Կոստանյանը՝ Սերժ Սարգսյանի մասին
«Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը, թե բոլորս անելիք ունենք քաղաքական նոր առաջնորդների թրծման հարցում՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից, անկախ քաղաքական ներկա դիրքավորումից, վերաբերում է բոլորին՝ անկախ իրենց քաղաքական կողմոնորշումից»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պետա-իրավաան հարցերի և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը:
Նրա գնահատմամբ՝ սա ամենակարևոր մեխերից է, քանի որ երկրի նախագահը բոլորի նախագահն է, երկրի նախագահը բոլոր երիտասարդների ներուժը օգտագործելու է երկրի բարորության համար: «Այո, ես կարծում եմ, որ դա վերաբերում նաև մեր հարգարժան գործընկեր Նիկոլ Փաշինյանին, Էդմոն Մարուքյանին, Արտակ Զեյնալյանին և բոլորին, թեկուզ, եթե քաղաքական ընդդիմություն են: Երկրի բարօրության համար պայքարող, երկրին նվիրված տղաների և աղջիկների ներուժն օգտագործվելու է՝ ի շահ երկրի զարգացման: Սա վերաբերում է բոլորին՝ անկախ քաղաքական կամ այլ կողմնորոշումից»,- ասաց Գևորգ Կոստանյանը:
Հարցին, թե ինչու է Սերժ Սարգսյանը ստանձնել առաջնորդներ ստեղծելու գործը, Կոստանյանը պատասխանեց. «Բա էլ ո՞վ պետք է նման կոչ աներ, բա ո՞վ պետք է առաջարկեր, որ հարգելի՛ ժողովուրդ, ես իմ առաջ խնդիր չեմ դնում, որ միայն ՀՀԿ-ի երիտասարդները դառնան լիդեր կամ այդ կուսակցության լիդերներին գործածել երկրի կառավարման մեջ: Այս խոսքով նախագահը փաստեց, որ ինքը բոլորի նախագահն է, բոլորի առաջդնորդն է, և յուրաքանչյուրի ներուժն օգտագործելու է»: