29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պետք է որոշակի ճշգրտումների ճանապարհով գնալ, պատգամավորը՝ Մինսկի խմբի այցից

«Մինսկի խմբի վերջին գործողությունները հայկական կողմը ընդունում է ի գիտություն, ինչը նյարդայնացնում է Բաքվին: Որոշ ժամանակ առաջ Մինսկի խումբը բավական հասցեական հայտարարություն արեց շփման գծում զինադադարի խախտման մասին: Խնդիրն այն է, որ Մինսկի խումբն այս պահին փորձում է պահել 1994 թ-ից հետո ձևավորված բանակցային ձևաչափը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը՝ խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջիկա այցի մասին Ստեփանակերտ և Երևան:

«Պաշտոնական Բաքուն ամեն ինչ անում է այս ձևապափերը վիժեցնելու համար և ստեղծի այնպիսի ձևաչափեր, որ հնարավորություն կտա իրեն ավելի հարմար դիրքերից խոսել: Կարծում եմ՝ սա աշխատանքային կարևոր այց է և պետք է որոշակի ճշգրտումների ճանապարհով գնալ ու հասցեականությունն ավելի կոնկրետացնել, ինչը կզսպի պաշտոնական Բաքվին գնալ արկածախնդրության»:

Ինչ վերաբերում է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու հայտարարությանը, որ ստատուս քվոն այլևս հնարավոր չէ պահպանել, ապա պատգամավորն ասաց. «Մեզ համար էլ է ստատուս քվոն անընդունելի: Կա՞ ինչ-որ մեկը, որ գտնում է՝ այսպես մնա, լավ է: Ի վերջո, սահմանին ամեն օր ունենք զոհեր, պարզապես խնդիրն այն է, որ իրական բանակցային գործընթացի վիժեցնողն Ադրբեջանն է, ոչ թե Հայաստանը կամ Արցախը: Շատ ենք լսում եռանախագահների, տարբեր երկրների ղեկավարների կողմից, որ ստատուս քվոն անընդունելի է, բայց եկեք, հասկանանք՝ ունի արդյոք պաշտոնական Բաքուն ցանկություն հարևանություն անելու կամ իրական բանակցությունների, թե պետք է ունենանք այն, ինչ  այսօր ունենք»:

Նա ընդգծեց՝ Ադրբեջանի ղեկավարությունը տարիներ շարունակ այնպիսի աբսուրդ հայտարարություններ է արել՝ մի բան բանակցել է, մեկ այլ բան մտածել է, մեկ այլ բան արել է, որ հիմա ուղղակի չի կարող մեկ օրում իր դիրքորոշումը փոխել, եթե չլինի պարտադրանք: «Իսկ միջազգային հանրությունն այս պահին գոնե չեմ կարծում, որ չոր պարտադրանքի քաղաքականությամբ կգնա, քանի որ չի բացառվում՝ Բաքուն հենց դա է ցանկանում, որ իրենց հետ իրենց չոր պարտադրանքի լեզվով խոսեն, իրենք հրաժարվեն այս ձևաչափից, ասեն, որ նրանց միջնորդներ չեն, այլ հայկական կողմի դիրքերը պահողներ և պահանջեն այլ ձևաչափի բանակցություններ: Դա կքանդի բանակցային ամբողջ քաղաքականությունը, որ 1994 թ-ից եղել է..-եզրափակեց Միհրան Հակոբյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ