27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԶԻՆՈՒԺ

Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը ցինիկության գագաթնակետն է, թե «իրենք չեն կռվում կանանց և երեխաների հետ». ԼՂՀ ՊԲ

Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպման ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարի արտահայտած այն միտքը, որ «ի տարբերություն հակառակորդի՝ մենք չենք կռվում կանանց և երեխաների հետ», թերևս, կարելի է համարել  ցինիկության գագաթնակետ, մանավանդ, եթե դիտում ենք այս լուսանկարը… Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից և հիշեցնում, որ լուսանկարում ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի […]

Արցախի սահմանային գոտու հարյուրավոր բնակիչները տեղավորվել են հյուրանոցներում /ֆոտո/

Ադրբեջանական կրակահերթի վտանգի տակ գտնվող բնակավայրերի հարյուրավոր բնակիչներ այս օրերին գիշերում են Մարդակետրտի շրջանի Վանք գյուղում գտնվող հյուրանոցային համալիրներում: Գործարար և մեկենաս Լևոն Հայրապետյանի կողմից նրանց հագուստի և սննդի ապահովման համար անհրաժեշտ միջոցներ են տրամադրվել: Այս կապակցությամբ «Էկլեկտիկա» և «Ծովինքար» հյուրանոցները ժամանակավորապես դադարեցրել են հյուրերի ընդունումը: Հիշեցնենք, որ նախօրեին Մոսկվայում լրագրողների հետ զրույցում Լևոն Հայրապետյանը […]

Հրատապ. Հակառակորդը ակտիվ կրակոցներ է վարել ՀՀ Վարդենիս քաղաքի ուղղությամբ

Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներն ակտիվ կրակոցներ են վարել ՀՀ Վարդենիս քաղաքի ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների և բնակավայրերի ուղղությամբ երեկ` ժամը 10:35-ից մինչև 23:00-ի սահմանները: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Մասնավորապես հրաձգային տարբեր զենքերից զատ մի քանի հարյուր փամփուշտ կրակել են ԴՇԿ, ՆՍՎ մեծ տրամաչափի գնդացիրներից, ինչպես նաև 60 մմ […]

Նորից պայթյուն լսվեց, տեսա՝ մյուս ոտքս կտրվեց …

Հավանաբար, նռնակ պայթեց: Սկզբում չհասկացա, որ ոտքիս թաթը պոկվել է: Ցանկացա կանգնել, բայց ընկա:….50-60 մետր սողացի, որ մոտենամ մերոնց: Բլինդաժում արյունը դադարեցրին: Ասի՝ չեմ կարողանում կռվել, գոնե տվեք զենքերը լիցքավորեմ, որ արագ լինի: Ես զենքերը լիցքավորում էի, տալիս տղերքին, պոկված ոտնաթաթի մասին մտածելու ժամանակ չկար: Ինձ ամենից շատ ցավ է պատճառում այն, որ ընկերներ կորցրի […]

Միջազգային հանրությունը պետք է հանդես գա հասցեական, դատապարտող հայտարարություններով. Էդուարդ Շարմազանով

ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 7-ին հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ, ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ: Կողմերը քննարկել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը, անթույլատրելի համարել ռազմական ճանապարհով ԼՂ հակամարտության կարգավորման փորձերը: ԱԺ փոխնախագահը նշել է, որ ադրբեջանական կողմի գործողությունները բացահայտ ագրեսիա են […]

Հերթական դիվերսիայի փորձի արդյունքում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ-ի կապիտանը /ֆոտո/

Ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Թալիշի) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական գործողություն: ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով թշնամական խմբի առաջխաղացումը` անցել են կազմակերպված պաշտպանության: Ծավալված մերձամարտի արդյունքում, հակառակորդը մարտադաշտում թողնելով Ադրբեջանի ԶՈւ կապիտան, Նավթալան քաղաքի բնակիչ, 1979թ. ծնված Վագիֆ Դիլգամ օղլու Բայրամովի դիակը` […]

20-ամյա Գառնիկը 1,5 ամսից պետք է զորացրվեր

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը շարունակում է Արցախում զոհված զինծառայողների տվյալներ ու լուսանկարներ հրապարակել. Զոհվածներից մեկը 49-ամյա Խալաֆյան Սարգիսն է, որի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Երևանի Մալաթիա ՍԲ. Աստվածածին եկեղեցում, ժամը 18:00-ին: 20-ամյա Գոռ Կիրակոսյանն էլ Արմավիրի մարզի Արևիկ գյուղից է: Գյուղապետ Գառնիկ Ծատուրյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ տան փոքրն էր: « Մեծ […]

Ինչու չի կրակում Ադրբեջանի զենքը. Հրապարակ

Երկու օր է, ինչ ռուսական եւ հայկական ռազմական կուլիսներում բուռն քննարկման թեմա է Ռուսաստանից գնված, Ադրբեջանի կողմից կիրառված «Սմերչ» հրթիռի չպայթելու «պարադոքսը»։ «Սա պատմության մեջ չլսված դիպված է, ինչը կարող է նշանակել, որ կամ Ռուսաստանն անորակ զենք է արտադրում եւ վաճառում, կամ Ադրբեջանը թանկարժեք զենքի կույտի պահեստ է պարզապես, եւ Ալիեւը տեխնիկայի եւ մարդկային ահավոր […]

Զուր պատրանքներ չփայփայենք. Առավոտ

Քաղաքականությունն, իհարկե, դաժան բան է։ Հայաստանում Ուկրաինայի ադրբեջանամետ վարքագիծը բացատրում են հետեւյալ կերպ. 2014 թվականի մարտի 14-ին Հայաստանն այն 11 ՝ բավականին «տհաճ» երկրների շարքում էր, որոնք դեմ են արտահայտվել Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը դատապարտող ՄԱԿ-ի փաստաթղթին։ Ուկրաինայի իշխանությունն, ըստ այդմ, քաղաքական «մուռ է հանում» մեզնից։ Մասամբ համաձայն եմ՝ Ղրիմի անեքսիան դատապարտելի քայլ էր, եւ […]

Հրատապ լուծում պահանջող խնդիրներ. Ժողովուրդ

Ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի` հատկապես անցած հինգ օրերը դեռ երկար կվերլուծվեն, սակայն արդեն իսկ կարող ենք արձանագրել մի քանի խնդիրներ, որոնք ի հայտ եկան այս օրերին եւ արդեն իսկ քննարկվում են հանրության սրջսւնում եւ կոնկրետ լուծումներ են պահանջում։ Այսպես՝ թիվ մեկ խնդիրը, որն ի հայտ եկավ, եւ որի լուծումը պետական անվտանգության խնդիր է, անօդաչու թռչող սարքերը վնասազերծող գերժամանակակից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված