10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ԶԻՆՈՒԺ

Ջիպերը նստում են, սիրուհիներին առնում գալիս … ոմանց պետք է արգելել սահման գնալ. Հրապարակ

Ղարաբաղից օրերս վերադարձած ազատամարտիկներից մեկը վրդովված պատմեց, որ ոմանց պետք է արգելեն սահման գնալը, որովհետեւ «իրենց չափը չգիտեն՝ ջիպերը նստում են, սիրուհիներին առնում գալիս, գիշերը թանկ հյուրանոցում են մնում, ցերեկը սահմանին կանգնած տղերքին հյուր գնում, բա ամոթ չի՞»։ Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Անկանոն կրակոցներ Տավուշի ուղղությամբ

Ապրիլի 19-ի լույս 20-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 9 միջադեպ: Հայաստանի ՊՆ-ից  հայտնում են, որ ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում եւ վստահորեն վերահսկում են սահմանային […]

Որոշել են ստուգել Գյումրիի ռուսական ռազմաբազան. Հայկական Ժամանակ

ԱԺ պաշտպանության, ներքին զորքերի եւ ազգային անվտանգության հանձնաժողովը այցելելու է Գյումրիի 102-րդ ռազմաբազա՝ տեղեկանալու՝ ռուսական կողմը կատարե՞լ է իր խոստումը եւ արդիականացրե՞լ է ռազմական տեխնիկան։ Այդպիսով, Ազգային ժողովի պաշտպանության, ներքին զորքերի եւ ազգային անվտանգության հանձնաժողովը ցանկանում է պարզել, թե արդյոք Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ոազմաբազան ունի՞ այն հնարավորությունները, ինչը նախատեսված է Հայաստանում այդ ոազմաբազայի տեղակայման […]

Ռուսաստանը վերցնում է Ղարաբաղյան էստաֆետան

Ապրիլի 18-ին լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց այն մասին, որ հնարավոր է մոտակա օրին Ղարաբաղյան հարցով բանակցություններ սկսվեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Նման տեղեկատվության աղբյուրը Ադրբեջանի նախագահի խորհրդական Ալի Հասանովն էր, ով, միաժամանակ, ընդգծել էր, որ բանակցությունները սկսվելու են Ռուսաստանի նախաձեռնությամբ: Արդեն մյուս օրը` ապրիլի 19-ին, ռուսական «Известия» թերթը, հղումով իր դիվանագիտական աղբյուրին, կրկնում է մոտակա օրերին բանակցություններ սկսելու մասին Ալի […]

Ապագա բժիշկը` հայրենիքի զինվոր /վիդեո/

Հաղթական մայիսից առաջ հայ տղաները ստիպված եղան ևս մեկ անգամ իրենց բազկի ուժը ցույց տալ նենգ հակառակորդին: Ապրիլյան քառօրյա պատերազմը նոր հաղթական էջերով լցրեց արցախյան տարեգրությունը: Հաղթական պատմություններ, որոնց հեղինակները մերօրյա հերոսներն են՝ մեզնից հեռացած ու մեր կողքին ապրող քաջ տղաները: Վրեժ Ոսկանյանն այն զինվորներից մեկն էր, որ առաջին գծում դիմակայեց Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային: Ապագա բժիշկը […]

Մի քանի օր է կապիտան Կիրակոսյանը հանգիստ չի տալիս ինձ

Մի քանի օր է կապիտան Կիրակոսյանը հանգիստ չի տալիս ինձ: Նայեք նրա տիպիկ հայկական, գեղեցիկ ու կապուտաչյա աչքերին: Սպարապետ Վազգեն Սարգսյանի բնորոշած ազնվազարմ, հպարտ ու անվախ հայ սպայի աչքեր են: … ափսոս պարոն Կապիտան… Գրում է Սմբատ Ղահրամանյանը:

Մի կերպ փրկել եմ երեխաներին. թալիշեցի կինը իր տան ավերակների մոտ է/վիդեո/

«Փախեփախի ճանապարհին մտածում էինք՝ ոնց երեխաներին կենդանի հանենք Թալիշից»,-ասում է թալիշեցի երիտասարդ կինը, ով չի ցանկանում ներկայանալ անունով: Ասում է, որ ոչ մի բան չեն  հասցրել վերցնեն ու մի կերպ փրկել են երեխաներին: «Հիմա հետ եմ եկել տուն ու ամբողջ տունս ավիրված է ու թալանված: Ուզում էի գոնե ամուսնուս տեսնել, բայց ինքն էլ պոստի է ու […]

Հայ զինծառայողի մարմինը հայկական կողմին է հանձնվելու ապրիլի 20-ին

Ադրբեջանական կողմն ապրիլի 20-ին` ժամը 15:00-ին, հայկական կողմին կհանձնի ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողի մարմինը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին նշել է ԼՂՀ գերիների, պատանդների ու անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը` ավելացնելով, որ մոտակա րոպեներին հանդիպելու է Կամիր Խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին, որպեսզի քննարկի մարմնի ընդունման հարցը: […]

Նախագահներն այցելել են Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ու Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 19-ին այցելել են Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ ծանոթացել են Ադրբեջանի ագրեսիայի կասեցման ընթացքում վիրավորված զինծառայողների վիճակին: Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ Նախագահները երախտագիտություն է հայտնել Պաշտպանության բանակի մարտիկներին ցուցաբերած սխրանքի համար եւ շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորներին:

Այլեւս պարզ է

Այն ինչ տեղի ունեցավ Արցախի և Ադրբեջանի սահմանում ապրիլի 2-֊ի առավոտյան, և շարունակվում է մինչ օրս, իրականում քաղաքական խոշոր իրադարձություն էր, որը չի կարող չազդել ոչ միայն հայ֊ադրբեջանական հարաբերությունների, այլև ողջ տարածաշրջանի զարգացումների վրա։ Իհարկե, առավել ակներևը հենց ադրբեջանական կողմի ռազմական ագրեսիան էր, բայց մենք պիտի հասկանանք, որ դա ընդամենը սկիզբն էր քաղաքական այն ծրագրի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի