10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Ինքնասպանության չի գնալու. Ժամանակ

Թերթը զրուցել է ՀՀ ԱԳ նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի հետ: -Եթե Սերժ Սարգսյանը, գնա զիջումների, ի՞նչ տեղի կունենա:  -Ես չեմ կարծում, որ որեւէ իշխանություն /սա պայմանավորված չէ անձով/ այս պահին պատրաստ է գնալ այնպիսի զիջումների, որոնք վտանգում են Ղարաբաղի բնակչությանը: Բոլորն էլ մշտապես ընդունել են, որ որոշ զիջումներ կլինեն հարցի ընդհանուր կարգավորումից հետո […]

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հրադադարը խախտվել է 27 անգամ

Ապրիլի 21-ի լույս 22-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 27 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: Բացի հրաձգային զինատեսակներից` կիրառվել են նաև 60 մմ-ոց (6 արկ), 82 մմ-ոց (3 արկ) ականանետեր և ՀԱՆ-17 տիպի նռնականետ (2 արկ): ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով […]

«Շնորհակալություն, հաջողություն». Իրավունք

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա նռնակ նետած Հովհաննես Մուրադյանը, տվել է ցուցմունք եւ ըստ տեղեկությունների` հոգեկան խնդիրներ ունի: Թերթը Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանից հետաքրքրվեց` պարոն Քոչարյանը ճանաչում է  Հովհաննես Մուրադյանին եւ ընդհանրապես որեւէ մեկնաբանություն ունի վերոնշյալ տեղեկության մասին: «Դեռ չեմ ծանոթացել, պետք  է ծանոթանամ»,- ասաց  Վիկտոր Սողոմոնյանը: Վերջին օրերին տեղեկություն հրապարակվեց, որ  որոշ պաշտոնյաների, բիզնեսմենների […]

Առաջարկվող «խաղաղ ծրագրերի» իրագործումը բերելու է ոչ թե խաղաղության, այլ երկարատեւ եւ արյունալի պատերազմի. Առավոտ

«Ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի որեւէ պաշտոնյայի, որը կանգնում է զոհված 100 տղաների ծնողների առաջ եւ ասում. «Չնայած Ձեր որդիները զոհվել են՝ պաշտպանելով թշնամուց հայրենի հողի մի քանի մետրը, ես համաձայն եմ կամավոր, առանց կռվի հանձնել մի քանի շրջան եւ թույլ տալ, որ նույն թշնամու բանակն ու ծանր հրետանին առաջանան ոչ թե մի քանի մետրով, այլ […]

Որքան է կազմել մեր ռազմական ծախսերը. Հայկական Ժամանակ

«2015 թվականին նախորդ՝ 2014 թվականի համեմատ ռազմական պաշտպանությանը ուղղված ծախսերը աճել են ընդամենը 4.2 տոկոսով, այն դեպքում, երբ ոստիկանությանն ուղղված ծախսերը նույն ժամանակահատվածում աճել են 13.7 տոկոսով։ Այս տվյալները ներառված են 2015 թ. պետբյուջեի կատարման մասին հաշվետվության մեջ, որը երեկ ներկայացվեց ՀՀ կառավարության նիստին։ Հաշվետվությունից նաեւ տեղեկանում ենք, որ ռուսական վարկով ձեռք բերվելիք զենքի մատակարարումը […]

Հրապարակվել է ԼՂՀ ՄԻՊ-ի՝ անգլերեն լեզվով կազմված միջանկյալ հրապարակային զեկույցը

Հրապարակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի միջանկյալ հրապարակային զեկույցը կապված ԼՂՀ խաղաղ բնակչության և պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ 2016թ. ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կատարած դաժանությունների մասին Հարգելի գործընկերներ, Սույն թվականի ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնածավալ ագրեսիան ուղեկցվել է մարդու իրավունքների զանգվածային և բիրտ խախտումներով: Այսօր հրապարկվել է ԼՂՀ […]

Զոհված զինծառայողների ընտանիքներին և կամավորականներին կցուցաբերվի նյութական աջակցություն. ԼՂՀ վարչապետ

Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին, հրետակոծությունիծ տուժած բնակավայրերի բնակիչներին և առաջնագիծ մեկնած կամավորականներին նյութական աջակցություն է ցուցաբերվելու: Այսօր այդ մասին այսօր ԼՂՀ Աժ լիագումար նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ  ասել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը: Վարչապետը տեղեկացրել է, որ ներկայումս բացի բազմաթիվ բարերարների ցուցաբերած միանվագ ֆինանսական օժանդակություններից, պետական աջակցության ցուցաբերման նպատակով անհրաժեշտ ուսումնասիրություններ են կատարվում: […]

Արցախի ժողովուրդը իրավունք ունի ինքնապաշտպանվելու և բարելավելու իր անվտանգության միջավայրը

Ապրիլի 21-ից աշխատանքային այցով ՆԱՏՕ-ի կենտրոնակայան այցելած ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի Գլխավոր Քարտուղարի տեղակալ դեսպան Ալեքսանդր Վերշբոուի հետ: Հանդիպման ընթացքում Պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացրած ագրեսիայի մանրամասները՝ մասնավորապես նախապես պլանավորված նախահարձակ գործողությունները և այդ ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումներն ապացուցող հիմնավորումները: Դավիթ Տոնոյանը նշել […]

«Դադարեք կրակել, դադարեք պատերազմել». Արփինե Հովհաննիսյանը՝ ադրբեջանցի գործընկերոջը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը Սոֆիայում տեղի ունեցող բարձրաստիճան համաժողովի ընթացքում հակադարձել է Ադրբեջանի արդարադատության նախարարի ելույթին: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության կայքից: «Վերջինն իր խոսքում ասել է, որ Ադրբեջանի դատական համակարգն առավել արդյունավետ կաշխատեր, եթե իր երկրի տարածքների 20 տոկոսը օկուպացված չլիներ և մեկ միլիոն փախստական չունենային: Նա նաև հայտարարել է, որ […]

Արցախում վիրավորված զինծառայողներից մեկը մահացել է. նախարար

Օրերս «Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացել է Արցախում վիրավորված զինծառայողներից մեկը: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ ավելացնելով, որ բազմաթիվ բուժական միջոցառումներ իրականացնելուց հետո, ցավոք, չի հաջողվել փրկել վերջինիս: «Որովհետև գնդակը խոցել էր փաստացի գլխուղեղը, և զինծառայողը մահացել էր ուղեղի զարգացող այտուցից »,-ասաց Արմեն Մուրադյանը` նշելով, որ  զինծառայողը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի