13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Առաջարկվող «խաղաղ ծրագրերի» իրագործումը բերելու է ոչ թե խաղաղության, այլ երկարատեւ եւ արյունալի պատերազմի. Առավոտ

«Ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի որեւէ պաշտոնյայի, որը կանգնում է զոհված 100 տղաների ծնողների առաջ եւ ասում. «Չնայած Ձեր որդիները զոհվել են՝ պաշտպանելով թշնամուց հայրենի հողի մի քանի մետրը, ես համաձայն եմ կամավոր, առանց կռվի հանձնել մի քանի շրջան եւ թույլ տալ, որ նույն թշնամու բանակն ու ծանր հրետանին առաջանան ոչ թե մի քանի մետրով, այլ տասնյակ կիլոմետրերով եւ հարձակվեն մեր քաղաքների եւ գյուղերի վրա»։ Ենթադրում եմ, որ այդպիսի պաշտոնյա չկա։ Իսկ կա՝ արդյոք մի պաշտոնյա, որը կանգնում է Լավրովի եւ Պուտինի առաջ ու ասում է՝ «ոչ, մենք Ձեր ասածը չենք անի»։ Հուսով եմ, որ կա։

Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը լիազորում է մեր իշխանություններին ՝ այսօր ասել «Ո՛չ» «կազանյան», «մադրիդյան» կամ «լավրովյան» սկզբունքներին։ Սրանք էմոցիաներ չեն, սուտ հայրենասիրություն կամ ռազմատենչություն չի։ Մեկը ես՝ չեմ կարծում, որ մենք պետք է ադրբեջանցիների հետ հավերժ թշնամիներ լինենք՝ պարզապես 4-օրյա պատերազմը ցույց տվեց, որ հարեւան պետությունը կօգտագործի բոլոր հնարավորությունները հայերին ամենավայրագ ձեւով բնաջնջելու համար, եւ առաջարկվող «խաղաղ ծրագրերի» իրագործումը բերելու է ոչ թե խաղաղության, այլ երկարատեւ եւ արյունալի պատերազմի։

Հայաստանի իշխանությունները ոչ միայն պետք է «Ո՛չ» ասեն այդ ծրագրերին, այլեւ հաշվետու լինեն մեր հասարակության առաջ իրենց հետագա արտաքին քաղաքական քայլերի մասին։ Սովորաբար ի պատասխան նման պահանջի՝ արտգործնախարարն ասում է, որ «ամեն ինչ գաղտնի է»։ Իհարկե, բուն բանակցային մանրամասները կարող են գաղտնի լինել, սակայն սկզբունբային հարցերում մշուշոտ ձեւակերպամներն այլեւս անընդունելի են՝ արտաքին քաղաքական գերատեսչությունը պետք է հայտարարի՝ այս գաղափարին մենք դեմ ենք, այս գաղափարին կողմ ենք։

Իսկ հասարակությունը պետք է ասի՝ ընդունո՞ւմ է արտաքին քաղաքական այս կուրսը, թե՞ չի ընդունում։ Թե չէ՝ կասկած կա, որ «գաղտնիության» շղարշի տակ պարզապես կատարվում են Ռուսաստանի հրահանգները»:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ