11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԶԻՆՈՒԺ

23 ամյա կապիտանի վերջին հրաժեշտը

Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղի գերեզմանատանն այսօր՝ ապրիլի 23-ին, զինվորական կարգով հողին են հանձնել ԼՂՀ Պաշտպանության բանակի անհետ կորած կապիտան, 23-ամյա Արգիշտի Գաբոյանին: Կապիտանի հուղարկավությանը ներկա են եղել ԶՈւ բարձրաստիճան սպաներ, Արգիշտիի ծառայակից ընկերները: Նշենք, որ  ադրբեջանական կողմը Արգիշտի Գաբոյանի դին ապրիլի 20-ին էր հանձնել  հայկական կողմին։ Կապիտան, վաշտի հրամանատար Արգիշտի Գաբոյանը 23 տարեկան էր: […]

Այս գիշեր հակառակորդը Մարտակերտի ուղղությամբ կիրառել է ականանետ, նռնականետեր և ԶՈւ-23-2 տիպի զենիթային համակարգ

Ապրիլի 22-ի լույս 23-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Առաջնային գծի ողջ երկայնքով, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է շուրջ 65 անգամ: Հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ` ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ), ՌՊԳ-7 (2 արկ) ու ՀԱՆ-17 (13 […]

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում այս գիշեր գրանցվել է հրադադարի խախտման 8 միջադեպ

Ապրիլի 22-ի լույս 23-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 8 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: Բացի հրաձգային զինատեսակներից` կիրառվել 1 նաև 60 մմ-ոց (2 արկ) ականանետ: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և […]

Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Ապրիլի 22–ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Քաղաքական և անվտանգության համագործակցության կոմիտե + Հայաստան ձևաչափով տեղի ունեցավ ՀՀ Պլանավորման և վերանայման գործընթացի Գործընկերության նպատակների քննարկումը: ՀՀ պատվիրակությունը՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ ՆԱՏՕ-ի անդամ երկրներին է ներկայացրել ՀՀ պաշտպանական բարեփոխումների, ընթացքը, Հայաստան-ՆԱՏՕ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև լսարանի ուշադրությունն է հրավիրել ապրիլի 2-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ սանաձազերծած ագրեսիայի […]

5 մլն-ական դոլար 50 օլիգարխից/վիդեո/

Քիչ հետո Ազատության հրապարակից կմեկնարկի «Մենք մեր զինվորի կողքին ենք» անվանումը կրող երթը: Նշենք, որ երթը կազմակերպել է «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը: Բողոքող քաղաքացիները ունեն մի շարք պահանջներ, որոնք նամակի տեսքով կներկայացնեն Բաղրամյան 26-ին: Պահանջներից մեկն էլ այն է, որ թվով 50 օլիգարխ- պաշտոնյաններ 5 մլն-ական դոլար նվիրաբերեն Պաշտպանական բանակի սպառազինման խնդիրը կարգավորելու նպատակով: […]

Ձեռնպահ մնալ ռազմապաշտպանական բնույթի վերաբերող հարցերի քննարկումից. ԼՂՀ ՊՆ

ԼՂՀ ՊՆ-ը դիմում է ՀՀ քաղաքացիներին և զինծառայակիցներին։ Այս մասին տեղեկանում ենք մամուլի ծառայությունից։ Հայտարարության մեջ նշվում է . «Հարգելի քաղաքացիներ և զինծառայողներ. Հաշվի առնելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող աննախադեպ բարդ իրավիճակը և, ըստ այդմ` ելնելով Արցախի պաշտպանությանը վերաբերող տեղեկատվական ցանկացած արտահոսքի բացառման անհրաժեշտությունից, ԼՂՀ պաշտպանության նախարարությունը ինչպես քաղաքացիական բնակչությանը, այնպես էլ զինվորական […]

«Ով տարբերակի ղարաբաղցին ու հայաստանցին՝ թուրք ա» /վիդեո/

Կամավորականներն ու ՊԲ զինծառայողները միասնաբար վերահսկում են իրավիճակը: «Ամեն տեղում էլ կարգ ու կանոնով պետք ա իրար փոխենք: Պետքա զորքի հետ մնանք ու իրանց կողքը լինենք: Մենք եկել ենք մեր երեխեքին ու մեր ընտանիքները պահենք: Ով տարբերակի ղարաբաղցին ու հայաստանցին՝ թուրք ա»,-ասում է ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Արցախում կամավորական է զոհվել

Երեկ՝ ապրիլի 21-ին, Ջեբրաիլում (Արցախում) զոհվել է կամավորական Օնիկ Ալբերտի Սահակյանը: Այս մասին հայտնում է razminfo.am լրատվական կայքը։ Մահվան հանգամանքներն առայժմ հայտնի չեն:  Զոհված կամավորականը Երևանից է, ծնվել է 1976թ.: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ապրիլյան իրադարձությունները վկայեցին, որ դրանք պարունակում են ակնհայտ վտանգ. Հայկ Դեմոյան

Ապրիլի սկզբներին Ադրբեջանի ռազմական արկածախնդրությունից հետո մենք պարտավորված զգացինք այդ դեպքերի հետ կապված հայեցակարգային փաստաթուղթ մշակել: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է  Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: «Փաստաթուղթը վերաբերում է Ադրբեջանի կողմից  հայության դեմ ցեղասպանական գործողություններ իրականացնելու նպատակադրությանը: Անդրադառնում ենք Ադրբեջանի պաշտոնական հռետորաբանությանը, որտեղ ակնհայտ երևում է ցեղասպանություն կամ ցեղասպանության գործողություններ […]

Միացյալ հայկական հիմնադրամը քառօրյա պատերազմի ընթացքում մարդասիրական օգնության մեծաթիվ առաջարկներ է ստացել

Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանի հետ հանդիպման ընթացքում ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը քննարկել է մարդասիրական օգնության ճանապարհով Հայաստանի Հանրապետության եւ Արցախի առողջապահական համակարգերին դեղերով եւ բժշկական պարագաներով ապահովելու գործընթացի կանոնակարգմանը վերաբերող հարցեր։ Հարութ Սասունյանը ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին ներկայացրեց, որ ղարաբաղաադրբեջանական քառօրյա պատերազմի ընթացքում իրենց կազմակերպությունը մարդասիրական օգնության մեծաթիվ առաջարկներ է ստացել։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի