11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ժամանակից շուտ շնորհավորեցին. Մատաղիսն ու Թալիշը կրակի տակ են

Քիչ առաջ տեղեկատվություն է տարածել այն մասին, որ հակառակորդն այսօր կրկին խախտել է կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը:

Տեղեկացնենք՝ իրավիճակն առավել լարված է Մատաղիսի և Թալիշի սահմանին։ Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի ականանետեր և նռնականետեր են կիրառում հայ դիրքապահների ուղղությամբ:

Հայկական կողմը ունի մեկ վիրավոր։

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հորդորել է  ամեն տեղեկության չհավատալ՝ հավելելով, որ ղարաբաղաադրբեջանական սահմանին լուրջ միջադեպեր տեղի չեն ունեցել, ամեն բան կարգին է:

«Սովորական կրակահերթ է ու պետք չի խառնվել: Դէ բնական ու սպասված կրակահերթ է:Ժամանակից շուտ շնորհավորեցին մեզ: Դէ Ալևը խառնվել է իրար, վաղը հայ ժողովրդի վերածնդի օրն է ու դրանց քշելու ենք մինչև Բաքում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահ Յուրա Միքայելյանը, ով այս պահին առաջնագծում է:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ