5 մլն-ական դոլար 50 օլիգարխից/վիդեո/
Քիչ հետո Ազատության հրապարակից կմեկնարկի «Մենք մեր զինվորի կողքին ենք» անվանումը կրող երթը:
Նշենք, որ երթը կազմակերպել է «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը: Բողոքող քաղաքացիները ունեն մի շարք պահանջներ, որոնք նամակի տեսքով կներկայացնեն Բաղրամյան 26-ին:
Պահանջներից մեկն էլ այն է, որ թվով 50 օլիգարխ- պաշտոնյաններ 5 մլն-ական դոլար նվիրաբերեն Պաշտպանական բանակի սպառազինման խնդիրը կարգավորելու նպատակով:
Ինչպես հայտնում է Henaran.am-ի թղթակիցը Ազատության հրապարակից նախաձեռնության անդմաները տեղեկացրել են, որ չնայած ոստիկանությունն այս պահին կենտրոնացնում է ուժերը եւ իրենք չեն բացառում երթի խոչընդոտում , սակայն անպայման հասնելու են Բաղրամյան 26 եւ հնչեցնելու են իրենց պահանջը:
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ակցիայի մասնակիցներին տեղեկացրեց, որ երթն արտոնված չէ հղում անելով, որ պետք էր երթի մասին իրազեկում լիներ 7 օրվա ընթացքում:
Եվ քանի որ առաջիկա օրերին Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցն է եւ կան արարողակարգային միջոցառումներ, Օսիպյանն առաջարկեց ստեղծել խումբ, որը ոստիկանենրի ուղեկցությամբ կգնա Բաղրևամյան 26 եւ կհանձնի դիմում պահանջը:
Ակցիայի մասնակիցները նշեցին, որ անպայման երթն իրականացնելու են, իսկ այս պահին ոստիկանական ուժերը կենդանի պատ են կազմել եւ թույլ չեն տալիս ակցիայի մասնակիցների տեղաշարժը դեպի Բաղրամյան պողոտա:
Մանրամասները` քիչ անց տեսանյութում