07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

ԶԻՆՈՒԺ

« Կանանց պինդ ծննդաբերություն … ». գեներալ Մանվելն ու կամավորները /վիդեո/

«1992 թվականին իմ 24 տարեկան տղան զոհվեց Մարտակերտում : Ես այդ ժամանակ Մարտունիում էի: Կամավոր եմ եղել պատերազմի առաջին իսկ օրվանից և տուն եմ վերադարձել 1994 թվի նոյեմբերի 27-ին: Մեր տղաները ոչ թե զինվոր են , այլ զրահապատ պատնեշ կանգնած սահմաններին»,-պատմում է արդեն տարեց կամավորական «Ճուտ»-ը, ով խուսափում է խոսել պատերազմի բերած տառապանքից, որ անձնապես է […]

Ադրբեջանի զինուժի նախահարձակ գործողության արդյունքում զինծառայող է զոհվել. ԼՂՀ ՊԲ

Չնայած ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում ապրիլի 5-ի ժամը 12:00-ի դրությամբ կողմերի միջեւ ձեռքբերված կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածության, հակառակորդը պարբերաբար շարունակում է իր սադրիչ գործողություններով ապակայունացնել իրավիճակը, որոնք հաճախ բերում են մահվան ելքով դեպքերի: ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ այսօր՝ ժամը 06:30-ի սահմաններում, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության […]

Ինչ հարց լուծեց Սերժ Սարգսյանը. Ժամանակ

Որն էր Սերժ Սարգսյանի՝ Լեռնային Ղարաբաղ կատարած այցի նպատակը: Բացի զինվորականների պարգևատրումից, ինչն իհարկե նրանք լիովին վաստակել են, և բացի հոսպիտալ և զորամասեր այցելությունից, Սարգսյանի այցի մնացյալ հատվածները մնացել են ընդհանուր ձևակերպումների ներքո: Մինչդեռ ներկայումս իրավիճակն այնպիսին է, որ Սարգսյանի ղարաբաղյան այցն ինչ-որ բանով պետք է տարբերվեր նախորդ այցերից, առաջին հերթին իր քաղաքական կշռի իմաստով: […]

Սեւազգեստ մայրերը որոշել են լռել

«Մենք մեր տղաների արյունը չենք մոռացել, բայց հարգում ենք նաև վերջին օրերին սգավոր դարձած մեր մայրերի վիշտը: Դա է պատճառը, որ բողոքի ակցիաներ այս օրերին չարեցինք: Ես տղա տվեցի բանակին, որը ոչ թե զոհվեց, այլ սպանվեց: Սրանից ցավս ավելի է մեծանում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց խաղաղ պայմաններում մահացած զինվոր Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը: Նշենք, […]

Հայ զինծառայողները մասնակցում են բազմազգ զորավարժությանը

Հոհենֆելսում (ԳԴՀ) տեղակայված ԱՄՆ ԶՈՒ միացյալ բազմազգ վարժական կենտրոնում ավարտին է մոտենում  «Միաձուլված սուր-2016» բազմազգ զորավարժությունը, որին 2016թ. մարտի 29-ից մասնակցում է նաև ՀՀ զինված ուժերի 32 հոգանոց բժշկական ստորաբաժանումը: Զորավարժությանը ներգրավված են 16 երկրների ընդհանուր թվով մինչև 5,000 զինծառայողներ: Զորավարժության ընթացքում հայկական կողմն ապահովել է ՆԱՏՕ-ի չափանիշներով 2-րդ մակարդակի բուժօգնություն և բացազատվել ու առաջին […]

Անցած պատերազմից ախպերացած երկու Կարենները նորից առաջնագծում են /ֆոտո/

Արցախյան ազատամարտի մասնակիցներ, Կարեն Հարությունյանն ու Կարեն Ռաշոյանը, մարտական ընկերներ են, ովքեր զինվորագրվել են դեռևս 1992-ին: Մինչև այսօր էլ, լարված իրավիճակների դեպքում, առաջնագծում են լինում և բոլորովին զարմանալի չէ, որ նրանք այսօր էլ Ջերմուկի Համոյի և Մասիսի Սայադի «Հայդուկ» ջոկատի կազմում են և առաջնագծում` պատրաստ իրականացնել ցանկացած տեսակի մարտական առաջադրանք: Նրանց հանդիպեցինք և նրանց հետ […]

Նախագահ Սերժ Սարգսյանը և ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն այցելել են մի շարք զորամասեր

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 19-ին և 20-ին այցելել են ԼՂՀ հյուսիսարևելյան և հարավային հատվածներում տեղակայված մի շարք զորամասեր, խորհրդակցություն անցկացրել հրամանատարական կազմի հետ: Քննարկվել են Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակին և զինվորների ծառայության ընթացքին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահներին ուղեկցել են հայկական երկու հանրապետությունների պաշտպանության նախարարները, բարձրագույն հրամկազմի […]

Քո քթից չեմ թողնի արյուն գա, բալե՛ս…

-Էս չորս հատ նռնակ ինչի՞ ես պահել -Դե երեքը թուրքի համար ա, մեկն էլ իմ: -Իրավունք չունես նման ձևով մտածել այ տղա՛… -Հոպար, էդ շներին չեմ թողնի անցնեն: -Միասին չենք թողնի տղես, դու միայն ապրելու մասին մտածի, քո քթից չեմ թողնի արյուն գա, բալե՛ս… Կարախանբեյլիի դիրքերում ակամայից լսեցի երկու զինվորի խոսակցություն: Մեկը ջահել, բայց արդեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի