Իրանց պատճառով լիքը հայեր զոհվեցին … մարտակերտցի փոքրիկների սարսափը /վիդեո/
«Արթնացա՝ կրակում էին:Մաման հիվանդանոցում էր ու զանգեց ասեց, որ դպրոց չգնանք: Ես ասեցի, որ լավ կլինի գնանք: Պապան էլ ասեց, որ գնանք իր դվայորդնի ախպոր տուն, որտեղ բոլորը հավաքված էին: Մենք սկզբում մտանք դպրոց ու մեզ իջացրեցին դպրոցի պադվալ, որտեղ մնացինք մի քանի ժամ»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց 12 ամյա Ամալյա Զաքարյանը, ով արդեն կարոտել է իր տունն ու դպրոցին:
Ամալյա Զաքարյանը և նրա երկու կրտսեր եղբայրները ծնվել են Մարտակերտի շրջանի Հոռաթաղ գյուղում: Հայրը՝ պայմանագրային զինծառայող Գեղամ Զաքարյանը այս պահին էլ առաջնագծում է: Կինը նույնպես ամուսնու կողքին է: Երեխաները այժմ պապի տանն են՝ Կատայքի մարզի Եղվարդ քաղաքում: Արդեն մի քանի օր է երեխաները դպրոց են հաճախում:
Մխիթարը ուզում է տուն գնալ:Երազում է զինվոր դառնալու մասին:
«Ադրբեջանցիները վատ մարդիկ են ու իրանց պատճառով լիքը հայեր զոհվեցին: Ես նրանց ամենավատն եմ ցանկանում»,-պատմում է Ամալյան:
Երեխաների պապին նախկին զինվորական Յուրի Զաքարյանը հպարտ է, որ այս պահին երկու տղաները կանգնած են առաջնագծին:
«Թող հաջողությունը իրենց հետ լինի, Աստված պինդ ձեռքով պահի: Զինվորականներ են ու թող հաղթանակ տոնեն»,-ասում է նա:
«Երբ սպառնում է թշնամին ավելի ես քաղցրանում հող հայրենի»,-ասաց երեխաների տատը՝ Ամալյա Զաքարյանը, որը երբեք չի մտածել որդիներին հետ պահել ընտրած ճանապարհից:
Մանրամասները՝ տեսանյութում: