25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ապրիլյան իրադարձությունները վկայեցին, որ դրանք պարունակում են ակնհայտ վտանգ. Հայկ Դեմոյան

Ապրիլի սկզբներին Ադրբեջանի ռազմական արկածախնդրությունից հետո մենք պարտավորված զգացինք այդ դեպքերի հետ կապված հայեցակարգային փաստաթուղթ մշակել:

Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է  Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

«Փաստաթուղթը վերաբերում է Ադրբեջանի կողմից  հայության դեմ ցեղասպանական գործողություններ իրականացնելու նպատակադրությանը: Անդրադառնում ենք Ադրբեջանի պաշտոնական հռետորաբանությանը, որտեղ ակնհայտ երևում է ցեղասպանություն կամ ցեղասպանության գործողություններ իրականացնելու նպատակադրությունը: Ապրիլյան իրադարձությունները վկայեցին այն մասին, որ դրանք դատարկ հռետորաբանություն չեն, այլ պարունակում են ակնհայտ վտանգ: Այն հանցագործությունները, որ իրականցրեց   ադրբեջանական ռազմուժը, գալիս է փաստելու այն մասին, որ մենք այլևս կարող ենք հայկական բանակին և, ընդհանրապես, հայությանը վերագրենք ցեղասպանություն կանխարգելելու գործառույթ»,-ասաց Հ. Դեմոյանը` հավելելով, որ հայկական կողմը պետք է միջազգային լսարանին, միջազգային ատյաններում ներկայացնի, որ եթե չլինի զսպման և պատժելու քաղաքականությունը, ապա դրա այլընտրանքը կլինի նոր ցեղասպանության իրականացումը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ