07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Միացյալ հայկական հիմնադրամը քառօրյա պատերազմի ընթացքում մարդասիրական օգնության մեծաթիվ առաջարկներ է ստացել

Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանի հետ հանդիպման ընթացքում ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը քննարկել է մարդասիրական օգնության ճանապարհով Հայաստանի Հանրապետության եւ Արցախի առողջապահական համակարգերին դեղերով եւ բժշկական պարագաներով ապահովելու գործընթացի կանոնակարգմանը վերաբերող հարցեր։

Հարութ Սասունյանը ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին ներկայացրեց, որ ղարաբաղաադրբեջանական քառօրյա պատերազմի ընթացքում իրենց կազմակերպությունը մարդասիրական օգնության մեծաթիվ առաջարկներ է ստացել։ Մասնավորապես, մեծածավալ օգնություն են տրամադրել հիմնադրամի վաղեմի գործընկերներից ամերիկյան CMMB (Catholic Medical Mission Board), ինչպես նաեւ AmeriCares եւ DirectRelief Inernational կազմակերպությունները։

Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին նախարարության եւ Միացյալ հայկական հիմնադրամի հետագա համատեղ աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ։

Ի դեպ, CMMB կազմակերպության ներկայացուցիչներն այս օրերին Հայաստանում են։ Նրանք կծանոթանան Հայաստանի առողջապահական համակարգի վերջին զարգացումներին, նոր մարտահրավերներին, ինչպես նաեւ կհստակեցնեն իրենց կողմից տրամադրվող օգնության հետագա ուղղվածությունը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ