25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լավրովը փաստեց ադրբեջանական ծրագրի ձախողումը․ Շարմազանով

Այսօր ՌԴ եւ ՀՀ արտաքին գործերի նախարարները Սերգեյ Լավրովն ու Էդվարդ Նալբանդյանը Երեւանում հանդիպեցին լրագրողների հետ, որի ընթացքում անդրադարձան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին։ Ասուլիսի ժամանակ մի շարք կարեւոր հայտարարություններ հնչեցին, որոնցից մեկն այն է, որ Լավրովն ասաց, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերաբերյալ 1994 -ի համաձայնագիրը մնում է հակամարտության գոտում զինադադարի հիմքը։

Մեկնաբանելով այս հայտարարությունը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Henaran.am»-ին ասաց, որ մեր դաշնակից երկրի՝ Ռուսաստանի ԱԳ նախարարի այցը շատ կարեւոր էր թե հայ-ռուսական հարաբերությունների, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ստեղծված իրավիճակի առումով։

«Հանրությունն էլ էր սպասում, թե ինչ կասեն արտգործնախարարները։ Ես ինձ համար այս ասուլիսից երեք կարեւոր կետ եմ առանձնացրել։ Առաջին՝ անչափ կարեւոր կետն այն է, որ Լավրովը հայտարարեց, որ 1994 թվականի համաձայնագիրը մնում է հակամարտության գոտում զինադադարի հիմքը։ Սա նշանակում է, որ Ադրբեջանի ռազմական ագրեսիան տապալվեց թե մարտի դաշտում՝ մեր տղաների խիզախության շնորհիվ, թե դիվանագիտական փուլում՝ համենայն դեպս, այս փուլում։  Ադրբեջանն իր ռազմական գործողություններով նոր պայմաններ եր ցանկանում մտցնել, նոր իրավիճակ, նոր զինադադար, որպեսզի չեղյալ համարվեր 1994-ի զինադադարը։ Սակայն նրան դա չհաջողվեց։ Սա նրանց դիվանագիտության անհաջողությունն է, եւ մեր դիվանագիտության փոքրիկ հաղթանակը։

Ղարաբաղը մնում է խաղի մեջ, նոր կանոններ չկան»,- ասաց նա։

Իբրեւ երկրորդ կարեւոր կետ՝ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Լավրովը հայտարարեց, որ որեւէ նոր փաստաթուղթ չկա։

«Կա Կազանի փաստաթուղթը, որի վրա կարելի է աշխատել։ Լավրովն ասաց, որ Հայաստանը Կազանի փաստաթղթից չի հրաժարվել։ Եթե Հայաստանը չի հրաժարվել,  Ադրբեջանն է հրաժարվել, ուրեմն այդ փաստաթուղթը չի կարող հակահայկական կամ հակաարցախյան լինել, ուրեմն այդ փաստաթուղթը Ադրբեջանին չէ ձեռնտու։ Հետեւաբար, հակահայկական որեւէ դավադրության մասին խոսելն անհիմն է»,- նշեց նա։

Երրորդ կարեւոր կետը, ԱԺ փոխխոսնակի խոսքով, այն է, որ սլաքները Ռուսաստանի, Ֆրանսիայի կամ որեւէ այլ երկրի դեմ ուղղելու փոխարեն՝ հասկանալի դարձավ, որ միակ երկիրը, որ բացահայտ սատարում է Ադրբեջանին, Թուրքիան է։

«Նշվեց, որ Թուրքիան ցանկանում է ոչ թե խաղաղություն, այլ պատերազմ։ Եւ պետք է գիտակցել, որ ապրիլյան այս դեպքերում մեծ էր Թուրքիայի գործոնը»,- ասաց նա։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ