28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Խայտառակ գրառումներ մի տարածեք. կոչ Ռուսաստանի հայերին /վիդեո/

Աստրախանում բնակվող Արթուր Մկրտչյանը  և Հրաչյա Ներսիսյանը շտապել են Հայաստան գալ ապրիլի 2-ի ադրբեջանական ագրեսիայի լուրը ստանալուց անմիջապես հետո:

Արթուր Մկրտչյանը 1989 թվականին կամավորագրվել է հայրենիքի սահմանների պաշտպանության գործին,պատերազմի ավարտից հետո մինչև 2009 թվականը Մկրտչյանը ծառայել է հայոց բանակում:

Արթուր Մկրտչյանը Աստրախանում հիմնել է ԵԿՄ մասնաճյուղ, որտեղ էլ փորձում է բարոյադաստիրակչական ոգի հաղորդել Ռուաստանում ապրող պատանիներին:

Հրաչյա Ներսիսյանը այդ կազմակերպության փոխնախագահն է: Նա վստահեցնում է, որ արտերկրում ապրող բազմաթիվ հայերի սրտում միայն հայրենիքն է ու կարոտը:

«Ռուսաստանաբնակ բոլոր երիտասարդներին կոչ ենք անում, որ պատրաստ լինել, քանի որ պատերազմը վերջացած չէ: Քանի դեռ մենք ունենք Թուրքիայի ու Ադրբեջանի պես հարևաններ ուրեմն դեռ պատերազմելու ենք: Արցախի հարցը պետք է վերջնական լուծում ստանա: Մենք չպետք է թույլ տանք, որ վտանգ սպառնա մեր սահմաններին»,-կոչ արեց Արթուր Մկրտչյանը:

Հրաչյա Ներսիսյանն էլ կոչ է անում համացանցում չտարածել խայտառակ գրառումներ, որոնցով արատավորվում է հայ երկրապահի պատիվը:

«Հիշեք այդ գրառումները թուրքերն էլ են կարդում»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ