26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մարտակերտի ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ անարդյունավետ կիրառել է SPIKE տիպի հակատանկային հրթիռ /ֆոտո/

Ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում հակառակորդը կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 120 անգամ` օգտագործելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, 60 (3 արկ), 82 (4 արկ) միլիմետրանոց ականանետեր, ՀԱՆ-17 տիպի նռնականետ (57 արկ) և ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանք (11 կրակոց):

Ինչպես հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը` շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ անարդյունավետ կիրառել է նաև SPIKE տիպի հակատանկային կառավարվող հրթիռ (1 հատ):

ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատժիչ գործողությունների արդյունքում` հակառակորդի ակտիվությունը լռեցվել է:

044

046

047

048

049

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ