14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Ապրիլի 22–ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Քաղաքական և անվտանգության համագործակցության կոմիտե + Հայաստան ձևաչափով տեղի ունեցավ ՀՀ Պլանավորման և վերանայման գործընթացի Գործընկերության նպատակների քննարկումը: ՀՀ պատվիրակությունը՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ ՆԱՏՕ-ի անդամ երկրներին է ներկայացրել ՀՀ պաշտպանական բարեփոխումների, ընթացքը, Հայաստան-ՆԱՏՕ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև լսարանի ուշադրությունն է հրավիրել ապրիլի 2-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ սանաձազերծած ագրեսիայի փաստի վրա:

Կոմիտեի նախագահն ու ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչները ողջունել են ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շարունակական զարգացման Հայաստանի հանձնառությունը, մասնակցությունը միջազգային խաղաղապահ առաքելություններին ու պաշտպանական բարեփոխումների առաջընթացը, պատրաստկամություն հայտնել շարունակելու հետագա աջակցությունը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին զարգացումների առթիվ ՆԱՏՕ-ի անդամ երկրները իրենց ցավակցություն են հայտնել զոհերի ընտանիքներին, ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

Քննարկումների հիման վրա որոշում կայացվեց 2016թ. ՀՀ Պլանավորման և Վերանայման Գործընթացի Գործընկերության Նպատակների փաստաթուղթը ներկայացնել Հայաստանի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների հաստատմանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ