07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Արցախում վիրավորված զինծառայողներից մեկը մահացել է. նախարար

Օրերս «Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացել է Արցախում վիրավորված զինծառայողներից մեկը: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ ավելացնելով, որ բազմաթիվ բուժական միջոցառումներ իրականացնելուց հետո, ցավոք, չի հաջողվել փրկել վերջինիս:

«Որովհետև գնդակը խոցել էր փաստացի գլխուղեղը, և զինծառայողը մահացել էր ուղեղի զարգացող այտուցից »,-ասաց Արմեն Մուրադյանը` նշելով, որ  զինծառայողը բազմաթիվ այլ վնասվածքներ է ունեցել, և երկար պայքարից հետո կենտրոնում չի հաջողվել փրկել նրա կյանքը:

Արմեն Մուրադյանի խոսքով՝ Այրվածքաբանության կենտրոնում այս պահին երկու կամավոր է գտնվում, որոնց այրվածքային մակերեսը բավական մեծ է եղել, սակայն հաջողվել է փրկել նրանց կյանքը:

«Կարծում եմ՝ հետագայում ևս նրանց վերականգնողական բուժում է սպասվում: Բայց նրանց կյանքին արդեն որևէ բան չի սպառնում»,-ասաց նախարարը` հավելելով, որ այսօր նախատեսվում է նրանց իրականացնել է վերականգնողական վիրահատություն:

Նշենք, որ Արցախյան պատերազմի մասնակից Կարո Համբարձումյանը, որը գլխի բազմաբեկորային վիրավորում էր ստացել ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին և երեք անգամ վիրահատվել «Աստղիկ» բժշկական կենտրոնում՝ այդպես էլ գիտակցության չգալով մահացել է:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ