07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Ուրախ լուր Արցախից

Ապրիլի 2-ին թշնամու կողմից Մարտունու շրջանի Ներքի Ճարտար բանակավայրի հրթիռահրետակոծության հետևանքով վիրավորված 11-ամյա Գևորգ Գրիգորյանը, ով երկար ժամանակ ինտենսիվ բուժում էր ստանում Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցում, հենակների օգնությամբ արդեն սկսել է քայլել: Այս մասին տեղեկացնում է Արցախպրես-ը:

«Արևիկ» մանկական բուժմիավորման գլխավոր տնօրեն Մեսրոպ Մարգարյանը նշել է, որ բեկորային վիրավորում ստացած 11-ամյա Գևորգ Գրիգորյանը և 12-ամյա Վարդան Անդրեասյանը շարունակում են համապատասխան բուժում ստանալ: «Հենակների օգնությամբ երեխաներն արդեն քայլում են: Եթե հենակներով սկսեն ազատ քայլեն մի քանի օրից դուրս կգրենք»,- ասել է Մ. Մարգարյանը: Գևորգն ու Վարդանը նշել են, որ այժմ իրենց ավելի լավ են զգում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ