20-ամյա Գառնիկը 1,5 ամսից պետք է զորացրվեր
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը շարունակում է Արցախում զոհված զինծառայողների տվյալներ ու լուսանկարներ հրապարակել. Զոհվածներից մեկը 49-ամյա Խալաֆյան Սարգիսն է, որի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Երևանի Մալաթիա ՍԲ. Աստվածածին եկեղեցում, ժամը 18:00-ին:
20-ամյա Գոռ Կիրակոսյանն էլ Արմավիրի մարզի Արևիկ գյուղից է: Գյուղապետ Գառնիկ Ծատուրյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ տան փոքրն էր: « Մեծ եղբվայրը ամիսներ առաջ էր եկել բանակից, նորից ծառայել էր բանակում: 1,5 ամիս էր մնացել, որ պետք է տուն գար, նրա գալուն էին սպասում»,-ասաց գյուղապետը:
Վերջինը տեղեկացրեց, որ դպրոցն ավատրելուց հետո բանակ է գնացել: Զոհվածներից մեկն էլ Յուզիխովիչ Վիկտորն, ով է բանակ է զորակոչվել մեկ տարի առաջ:
Հավերժ փառք մեր հերոսներին: