Հրատապ լուծում պահանջող խնդիրներ. Ժողովուրդ
Ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի` հատկապես անցած հինգ օրերը դեռ երկար կվերլուծվեն, սակայն արդեն իսկ կարող ենք արձանագրել մի քանի խնդիրներ, որոնք ի հայտ եկան այս օրերին եւ արդեն իսկ քննարկվում են հանրության սրջսւնում եւ կոնկրետ լուծումներ են պահանջում։
Այսպես՝ թիվ մեկ խնդիրը, որն ի հայտ եկավ, եւ որի լուծումը պետական անվտանգության խնդիր է, անօդաչու թռչող սարքերը վնասազերծող գերժամանակակից սարքավորումներ ստեղծելու եւ դրանցով մեր բանակը զինելու հրամայականն է։ Անօդաչու թռչող սարքերը, ինչպես ցանկացած էլեկտրոնիկա, ունի իր «հակասարքը»։
Յուրաքանչյուր ոք կարող է համացանցում գտնել անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի մասին տվյալներ։ Համընդհանուր մոտեցումն այն է, որ այդ սարքերի վրա հակաօդային ուժերի ռեսուրսները, այն է՝ հրթիռներ ծախսելը, ճիշտ չէ, քանի որ նպատակը չի արդարացնում ծախսը։ Առավել արդյունավետ է համարվում հատուկ սարքերի միջոցով ԱԹՍ-ը ռադիոէլեկտրոնային կապից, հետեւաբար նաեւ կառավարումից զրկելու տարբերակը։ Այլ կերպ ասած՝ անհրաժեշտ է, որ հայկական բանակի սպառազինության մեջ լինեն այնպիսի սարքեր, որոնց միջոցով հնարավոր կլինի օդային տարածքի որոշակի հատվածում ամբողջությամբ խափանել ռադիոկապը։
Կասկած չկա, որ եթե մեր ֆիզիկների, հատկապես երիտասարդների համար աշխատանքային անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն, եւ նրանց առջեւ նման խնդիր դրվի, ապա շատ արագ լուծումը կգտնեն։ Ավելին՝ ՀՀ կառավարությունը կարող է խոշոր դրամական (մի քանի տասնյակ միլիոն դրամի չափով) պարգեւ խոստանալ նման սարքի արդյունավետ լուծման առաջարկի համար։ Հայաստանի գիտնականների ուժերով նման սարք ունենալու խնդրի լուծումը օրվա հրամայական Է, եւ այն պետք Է ժամ առաջ լուծվի։
Հաջորդ խնդիրը, որն անհրաժեշտ է լուծել, զոհված եւ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների սոցիալական ապահովվածության հարցը մեկընդմիշտ լուծելն Է։ Այսինքն՝ զոհված զինծառայողի ընտանիքը պետք Է այնքան թոշակ ստանա, որ բավարարի ընտանիքի բարօրությունը ապահովելու համար։ ՀՀ «Պետական կենսաթոշակների» մասին օրենքով զինվորական կենսաթոշակներ են սահմանված, ինչպես հաշմանդամության, այնպես Էլ մահացածի խնամքին եղած ընտանիքի համար։
Զոհված սպաների անչափահաս կամ ստացիոնար ուսուցման մեջ գտնվող երեխաները զոհված զինծառայողի աշխատավարձի 60 տոկոսի չափով կենսաթոշակ են ստանում։ Զոհված սպայի ընտանիքի մնացած անդամների դեպքում, որոնց ցանկը եւս վերը նշված օրենքը սահմանում Է, մահացած զինծառայողի աշխատավարձի 40 տոկոսի չափով նպաստ են ստանում։ Իսկ ինչ վերաբերում Է շարքային զինծառայողների ընտանիքներին վճարվող նպաստների չափին, ապա այն սահմանում է ՀՀ կառավարությունը։ Ի դեպ, այդ գումարի չափը պարզելու մեր բոլոր փորձերն անցան ապարդյուն։
Հարկ է նշել, որ կենսաթոշակը վճարվում է միայն զինվորականի խնամքին եղած ընտանիքի անդամներին։ Պարտադիր ժամկետային զինծառայողների դեպքում օրենքի այս դրույթը չի կիրառվում, քանի որ 18-20 տարեկան երիտասարդների մեծամասնությունն իր խնամքին ընտանիքի անդամ չի ունենում։ Սակայն ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի վերսկսվելուց, կամավորականների ռազմաճակատ մեկնելուց հետո մեր իրողությունը կտրուկ փոխվել է։
Այսինքն՝ անհրաժեշտ է, որ ՀՀ կառավարությունը քննարկի նաեւ երիտասարդ՝ իրենց խնամքին կին եւ երեխա չունեցող զոհված զինվորների ընտանիքներին՝ ծնողներին, կամ եթե վերջիններս կենդանի չեն, ու նրանց տատն ու պապն են մեծացրել, ապա վերջիններիս կենսաթոշակ վճարելու համակարգի ներդրման հարցը։
Երեկ այս մասին Աժ-ում խոսելով՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Պետք է օգնենք, դա փաստ է։ Օգնել ենք, օգնում ենք եւ շարունակելու ենք օգնել»։ Մյուս կողմից կամավորականների ռազմաճակատ մեկնելու փաստով պայմանավորված անհրաժեշտ է, որ շարքային կազմի դեպքում եւս հստակ սոցիալական երաշխիքներ սահմանեն։ Մասնավորապես, զոհվածների այրիների համար սահմանել կենսաթոշակ, որը նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից պետք է պակաս չլինի, իսկ յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար այրիները պետք է ստանան մեկ շնչին հասնող նվազագույն սպառողական զամբյուղի չափով գումար։ Սա նվազագույնն է, որը պետությունը կարող է անել հայրենիքի համար իրենց կյանքը զոհած իր զավակների ընտանիքների համար։
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: