16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը ցինիկության գագաթնակետն է, թե «իրենք չեն կռվում կանանց և երեխաների հետ». ԼՂՀ ՊԲ

Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպման ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարի արտահայտած այն միտքը, որ «ի տարբերություն հակառակորդի՝ մենք չենք կռվում կանանց և երեխաների հետ», թերևս, կարելի է համարել  ցինիկության գագաթնակետ, մանավանդ, եթե դիտում ենք այս լուսանկարը…

Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից և հիշեցնում, որ լուսանկարում ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի տարեցներ Վալերա և Ռազմելա Խալափյաններն են։
«Ադրբեջանի «հումանիստ» նախարար Հասանովի ղեկվարած «հզոր բանակի» ասկյարները բարբարոսաբար գնդակահարել, իսկ այնուհետև վայրենի մոլուցքով կտրել են նրանց ականջները…
Այսքանից հետո, թե ով է «կռվում կանանց և երեխաների հետ» և ազնվության ինչպիսի որակներով է օժտված նախկին ոստիկանապետ, իսկ այսօր իրեն պաշտպանության նախարար համարող Զաքիր Ասկեր օղլու Հասանովը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կխնդրեինք դատել փաստերով»,-ասվում է հաղորդագրությունում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ