24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Զուր պատրանքներ չփայփայենք. Առավոտ

Քաղաքականությունն, իհարկե, դաժան բան է։ Հայաստանում Ուկրաինայի ադրբեջանամետ վարքագիծը բացատրում են հետեւյալ կերպ. 2014 թվականի մարտի 14-ին Հայաստանն այն 11 ՝ բավականին «տհաճ» երկրների շարքում էր, որոնք դեմ են արտահայտվել Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը դատապարտող ՄԱԿ-ի փաստաթղթին։ Ուկրաինայի իշխանությունն, ըստ այդմ, քաղաքական «մուռ է հանում» մեզնից։ Մասամբ համաձայն եմ՝ Ղրիմի անեքսիան դատապարտելի քայլ էր, եւ Հայաստանը չպիտի հայտնվեր այդ քայլը չդատւսպարտոդ «իզգոյների» շարքում։

Բայց ոուս զինվորները Ղրիմում չեն մտել ուկրաինացիների տները, սպանել եւ խոշտանգել նրանց։ Քաղաքական առումով Ղրիմի բռնակցումը եւ Արդբեջանի Արցախի վրա պարբերաբար հարձակումները գուցե հավասարազոր են։ Բարոյական, մարդկային առումով` ոչ։

Իսկ իրականում խնդիրն, իհարկե, ավելի խորն է եւ երկու տարվա «քեն պահելու» հետ կապ չունի։ «Ինքնախաբեությամբ չզբաղվենք եւ զուր պատրանքներ չփայփայենք` Ղարաբաղի անկախության հարցում մենք դաշնակիցներ չունենք». 1997 թվականի նոյեմբերի 1-ին հայտարարել էր Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։

«Ես պարտավոր եմ հայտարարել, որ մենք պատրանքներ չունենք, մենք չունենք հզոր հովանավորներ», – մի քանի օր առաջ ասել է Հայաստանի ներկայիս նախագահ Աերժ Սարգսյանը։ Նախագահները, հավանաբար, ճիշտ են, բայց դրա մեջ ես մեծ ողբերգություն չեմ տեսնում։ Հայաստանում, Արցախում եւ արտասահմանում միլիոնավոր գիտակից հայեր կան, որոնք ունակ են մեր խնդիրները լուծել։

Ի դեպ։ Նազարբաեւը ի նշան համերաշխության Ալիեւի հետ՝ հրաժարվել է գալ Երեւան ԵԱՏՄ նախարարների խորհրդի նիստին, եւ աոաջարկել է այդ միջոցառումն անցկացնել Մոսկվայում։ Գուցե Նազարբաեւին նո՞ւյնպես մենք ժամանակին ինչ-որ վատություն ենք արել։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ