16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Նորից պայթյուն լսվեց, տեսա՝ մյուս ոտքս կտրվեց …

Հավանաբար, նռնակ պայթեց: Սկզբում չհասկացա, որ ոտքիս թաթը պոկվել է: Ցանկացա կանգնել, բայց ընկա:….50-60 մետր սողացի, որ մոտենամ մերոնց: Բլինդաժում արյունը դադարեցրին: Ասի՝ չեմ կարողանում կռվել, գոնե տվեք զենքերը լիցքավորեմ, որ արագ լինի: Ես զենքերը լիցքավորում էի, տալիս տղերքին, պոկված ոտնաթաթի մասին մտածելու ժամանակ չկար: Ինձ ամենից շատ ցավ է պատճառում այն, որ ընկերներ կորցրի այդ մարտում… Թուրքը պատասխան է տալու իր արածի համար:

Մեկ էլ պայթուն լսվեց: Տեսա՝ ոտքս չկա: Հանեցի համազգեստիս գոտին ու կապեցի, որ չարնահոսեմ: Նոր էի ավարտել կապելը, նորից պայթյուն լսվեց, տեսա՝ մյուս ոտքս կտրվեց: Զինվորական սապոգիս քուղը հանեցի ու մյուս ոտքս կապեցի: Պառկած սպասում էի, որ ընկերներս օգնության գան, գլխիս տակ ինչ-որ կոշտ բան զգացի, նայեցի-տեսա ական է: Ձեռքով փորելով էդ ականը հանեցի գլխիս տակից …

Ազգային հերոս պաշտպանության նախարարի այցելությունը ինձ շատ ոգևորեց: Նախարարն ասաց՝ ծունկ ունես, ուրեմն՝ ոտք ունես: Մեր նախարարին խնդրեցի հնարավորություն տալ շարունակելու ծառայություն: Շատ շնորհակալ եմ, որ ընդառաջեց, խոստացավ իմ ծննդավայր Նոյեմբերյան զորամասում ծառայությունս շարունակելու հնարավորություն տալ: Պատմում է զինվոր Արման Ավետիսյանը:

Ներկայացրեց «Հայ զինվոր»-ի լրագրող Գայանե Պողոսյանը

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ