Արցախի սահմանային գոտու հարյուրավոր բնակիչները տեղավորվել են հյուրանոցներում /ֆոտո/

Ադրբեջանական կրակահերթի վտանգի տակ գտնվող բնակավայրերի հարյուրավոր բնակիչներ այս օրերին գիշերում են Մարդակետրտի շրջանի Վանք գյուղում գտնվող հյուրանոցային համալիրներում: Գործարար և մեկենաս Լևոն Հայրապետյանի կողմից նրանց հագուստի և սննդի ապահովման համար անհրաժեշտ միջոցներ են տրամադրվել:
Այս կապակցությամբ «Էկլեկտիկա» և «Ծովինքար» հյուրանոցները ժամանակավորապես դադարեցրել են հյուրերի ընդունումը:
Հիշեցնենք, որ նախօրեին Մոսկվայում լրագրողների հետ զրույցում Լևոն Հայրապետյանը համոզմունք է հայտնել, որ Արցախն անպարտելի է:
«Հայաստանը պետք է ընդունի ԼՂՀ անկախությունը»,- հայտարարել է մեկենասը: