31 Հոկտեմբերի, Saturday, 2020
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Բաքվում մեծացած աղջիկը Հայաստանը կներկայացնի “Եվրատեսիլ-2012”-ում. Ժամանակ

image_11699

“Ժամանակ” օրաթերթը գրում է, որ ամենայն հավանականությամբ Հայաստանը “Եվրատեսիլ-2012″-ում կներկայացնի ԱՄՆ-ում բնակվող Լուսիա Մունը, որն արդեն իր երգի երկու տարբերակներն ուղարկել է ՀՀ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կողմից ձեւավորված հատուկ հանձնախմբի դատին: Ըստ շրջանառվող լուրերի` նրա երգը արժանացել է հանձանախմբի համակրանքին: Թերթը գրում է նաեւ, որ Լուսիա Մունը իր մանկությունն անց է կացրել Բաքվում:

Առաջավորաց պահքը սկսվել է

image_11702

Հունվարի 30-ից սկսվում է Առաջավորաց պահքը: Այն տեւում է հինգ օր` այս տարի մինչեւ փետրվարի 3-ը ներառյալ, եւ հատուկ է միայն Հայ առաքելական եկեղեցուն: Խոր Վիրապից ելնելուց հետո Սուրբ Գրիգորը Տիրոջ հրաշքով դարձի եկած Տրդատ արքային, հայոց մեծամեծերին ու ողջ ժողովրդին, նախքան մկրտելը, 65 օր շարունակ Քրիստոսին ու նրա հավատքն էր քարոզում եւ այդ օրերից […]

Վրաստանում մզկիթ կկառուցվի

image_11777

Անկարայում տեղի ունեցած Վրաստանի եւ Թուրքիայի մշակույթի նախարարների հանդիպումից հետո թուրք նախարար Էրթուգրուլ Գյունայը հայտարարել է, որ Վրաստանը համաձայնել է տեղ հատկացնել Թուրքիային` մզկիթ կառուցելու համար: Թուրք նախարարը նշել է, որ Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ տնտեսական եւ քաղաքական ոլորտներում սերտ կապեր են հաստատվել, ինչը իրենք ցանկանում են անել նաեւ զբոսաշրջության եւ մշակույթի բնագավառում: Թուրքիան նաեւ […]

Գլուխը բարձր դուրս եկավ համերգի “տակից”

image_11808

Երեկ Արամ Խաչատրյան համերգասրահում ֆանտաստիկ մի համերգ էր` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի եւ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար Ռոման Սիմովիչի մասնակցությամբ: Ծրագրում հնչեցին Էռնեստ Շոսոնի, Կարեն Անանյանի եւ Էրիկ Վոլֆգանգ Կորնգոլդի ստեղծագործությունները: Հանդիսատեսը չէր պատրաստվում հեռանալ դահլիճից. “Բիսերի” ներքո Սիմովիչը ստիպված էր եւս մեկ` ոչ նախատեսված համար կատարել:  “Շատ ուրախ եմ, որ եկել եմ Հայաստան: Համերգն անթերի […]

“Եվրատեսիլ-2012”-ի գործադիր տնօրենը ողջունել է Հայաստանի մասնակցության փաստը

image_11849

“Եվրատեսիլ”-ի գործադիր ղեկավար Յոն Օլա Սանդը վերջերս անդրադարձել է Բաքվում մրցույթի նախապատրաստական աշխատանքների ընթացքին` իր գոհունակությունն է արտահայտել: Ինչպես տեղեկացնում է “Ամերիկայի ձայնը” վկայակոչելով “Ռոյթերս”-ին` նշում է, որ գործադիր ղեկավարը անդրադարձել է նաեւ  Հայաստանի մասնակցության հարցին: Նա մասնավորապես ասել է, “չնայած ընդունող կողմի` Արդբեջանի, եւ Հայաստանի միջեւ առկա քաղաքական լարվածության, հայկական կողմը մրցույթին մասնակցելու դիմում […]

Մեծ Բրիտանիայի դեսպանին հանդիսավոր կերպով կհանձնվի “հագիս”

image_11885

Արդեն 14 տարի  շարունակ  Հայաստանում  կազմակերպվում է  Բըրնսի Ընթրիք, նվիրված  շոտլանդացիհայտնի   բանաստեղծ   Ռոբերտ  Բըրնսին:  Երեկույթի նպատակը  ոչ միայն ուրախ ժամանց  կազմակերպելն է ներկաների  համար, այլ  նաև գումար հավաքագրել  բարեգործական նպատակներով: Բըրնսի  Ընթրիքը շոտլանդացիների  համար ազգային տոնի  արժեք ունի  և ամեն տարի հունվարի վերջին նշվում է աշխարհի տարբեր երկրներում: Ընթրիքի առանցքը շոտլանդական յուրահատուկ “հագիս” ուտեստն է,  որը ավանդաբար  Շոտլանդիայից  Հայաստան է ժամանում Բըրնսի Ընթրիքից  մի քանի  օր առաջ՝ հագիս  պատրաստող խոհարարի և շոտլանդացի  պարկապզուկահարի ուղեկցությամբ: Հունվարի 27-ին, ժամը 14:00-ին  Գաֆեսճյան արվեստի կենտրոնի Խանջյան դահլիճում շոտլանդական պարկապզուկի  ուրույն երաժշտության ներքո ” հագիս”  ուտեստը,  ըստ ավանդույթի,  հանդիսավոր կերպով կհանձնվի  Մեծ Բրիտանիայի Արտակարգ և Լիազոր դեսպան Քեթրին Լիչին: […]

Նկարահանման հրապարակում դժբախտ պատահարից զոհվել է համաշխարհային կինոյի մեծերից մեկը

image_11931

Կյանքի 77-րդ տարում դժբախտ պատահարից նկարահանման հրապարակում զոհվեց համաշխարհային կինոյի մեծերից մեկը` հույն ռեժիսոր Թեոդորոս Անգելոպուլոսը: Թեո Անգելոպուլոսը “Ոսկե ծիրան” կինոփառատոնի պատվավոր հյուրն էր 2010 թվականին: Այդ տարի տեղի ունեցավ Մաեստրոյի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը եւ նրան հանձնվեց “Փարաջանովյան Թալեր” մրցանակը` համաշխարհային կինոյում մեծ վաստակի համար: Մենք ջերմությամբ ենք վերհիշում նրա խորը դատողությունները վարպետության դասի ժամանակ, […]

Ադրբեջանը կանխատեսում է, թե ով է լինելու Եվրատեսիլի հայաստանյան մասնակիցը /վիդեո/

image_12050

“Եվրատեսիլ-2012″-ի պաշտոնական կայքում հունվարի 18-ին նշվեց այն մասին, որ Հայաստանը մասնակցելու է 2012 թվականի մայիսի 22-26-ին Ադրբեջանում կայանալիք Եվրատեսիլ-2012 երգի միջազգային մրցույթին: Ըստ այդ տեղեկատվության` Հայաստանը 42 այլ երկրների հետ հայտ է ներկայացրել` մասնակցելու երգի մրցույթին: Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի խոսքով, թե ով կներկայացնի Հայաստանը, հանրությանը շուտով հայտնի կդառնա՝ հատուկ հայտարարությամբ: Ադրբեջանական մամուլն […]

Առնոն միշտ հայեցի է գրել. նա հունվարի 22-ին կդառնար 91 տարեկան /վիդեո/

image_12060

Այսօր հայ անվանի երգահան, դաշնակահար Առնո Բաբաջանյանի ծննդյան 91 ամյակն է: Ծնվել է Երեւանում եւ հինգ տարեկանում նրա տաղանդը  նկատելով` Արամ Խաչատրյանը հորդորում է, որ Առնոն զբաղվի երաժշտությամբ: 1929-ին Բաբաջանյանն ընդունվել է Երեւանի պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը, որն ավարտելուց հետո սովորել է կոնսերվատորիայում: 1948-ին ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում` միաժամանակ կատարելագործվելով Մոսկվայում […]

Կտխրեր, որ չքննադատեին

image_12075

Մշակույթի նախարարը, թերեւս, այն պաշտոնյաներից մեկն է, որի հասցեին հնչող քննադատությունները երբեք չեն դադարում: Մշակույթի վիճակից դժգոհ են գրեթե բոլորը:  Հասմիկ Պողոսյանին օրերս կրկին քննադատեցին արվեստագետները` երգահան Ռուբեն Հախվերդյանն ու դերասան Սերգեյ Դանիելյանը: Ռուբեն Հախվերդյանն անգամ իրեն առաջարկեց մշակույթի նախարարի պաշտոնում: Henaran.am-ը փորձել է պարզել, թե ինչպես է վերաբերում  Հասմիկ Պողոսյանն իրեն ուղղված քննադատություններին : […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված