Հայտնի են “Եվրատեսիլ-2012”-ի եզրափակիչ անցած մասնակիցները /վիդեո/
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում նախօրեին կայացած “Եվրատեսիլ-2012″-ի 2-րդ կիսաեզրափակչից հետո հայտնի են դարձել եզրափակիչ անցած մասնակիցները: Հայտնի է նաեւ եզրափակիչ դուրս եկած 26 մասնակիցների ելույթների հերթականությունը: Եզրափակիչը կկայանա մայիսի 26-ի լույս 27-ի գիշերը “Baku Crystal Hall”-ում:
Առաջինը ելույթ կունենա բրիտանացի երգիչ Էնհելբերթ Համփերդինկը, նրանից հետո հունգարական “Compact Disco” ռոք խումբը: 3-րդը ելույթ կունենա ալբանացի երգչուհի Ռոնա Նիշլիուն, որին կհաջորդի Լիտվայի երկայացուցիչ Ջոնի Մոնտելը, որից հետո ելույթ կունենա Բոսնիա եւ Հերցեգովինայի ներկայացուցիչ Մայասարը:
2-րդ հնգյակում առաջինը կլինեն Ռուսաստանի ներկայացուցիչ “Բուրանովյան տատիկները”` “Party For Everybody” երգով: Նրանց կհաջորդեն Իսլանդիայի, Կիպրոսի, Ֆրանսիայի, Իտալիայի, Էստոնիայի, Նորվեգիայի, Ադրբեջանի, Ռումինիայի, Դանիայի, Հունաստանի ներկայացուցիչները: Բուքմեյքերների ֆավորիտ շվեդուհի Լորինը 17-րդ համարի տակ ելույթ կունենա: Լորինին կհաջորդեն Թուրքիայի, Իսպանիայի, Գերմանիայի, Մայթայի, Մակեդոնիայի, Իռլանդիայի, Սերբիայի, Ուկրաինայի եւ Մոլդովայի ներկայացուցիչները:
“Եվրատեսիլ-2012″-ի հաղթողը կորոշվի հեռուստադիտողի քվեարկության եւ պրոֆեսիոնալ ժյուրիի ընտրության արդյունքում: Հաղթող երկրի ներկայացուցիչն իր հետ կտանի գլխավոր մրցանակը` հախճապակյա խոսափողը, որը հաջորդ տարի տվյալ երկրում մրցույթն անցկացնելու խորհրդանիշն է: