03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Լուվրում կայացել է մոդայի ցուցադրություն /ֆոտո/

Փարիզի Լուվր աշխարահարհռչակ թանգարանում պատմության  մեջ առաջին անգամ տեղի է ունեցել նորաձեւության ցուցադրություն: Դենոն ցուցասրահում ցուցադրվել է “Salvatore Ferragamo” իտալական մոդայի տան հավաքածուն: Լուվրի ղեկավարությունը թույլատրել է իտալական մոդայի տանը ցուցադրությունը կազմակերպել թանգարանում, քանի որ այն հովանավորել է Լեոնարդո դա Վինչիի` “Սուրբ Աննան` Մադոննայի եւ նորածին Հիսուսի հետ” անավարտ նկարի ցուցահանդեսը, որն անց է կացվում […]

Հայկական մատուռը` Շվեդիայի պատմական շինությունների շարքում

Հայկական մատուռը, որը գտնվում է Օվերյարվայի բակում, Ստոկհոլմի 192-րդ պատմական շինությունն է: Ոչ ոք հաստատ չգիտի` ով է կառուցել այդ մատուռը: Ենթադրվում է, որ դա կարող է լինել հայազգի Օհան Դեմիրճյանը` դիվանագետ, ով մեծ ավանդ ունի Ստոկհոլմի մշակութային կյանքում: Նա Շվեդիա է ժամանել 1860-ին` Եգիպտոսի միապետի կողմից Կառլ 15-րդ թագավորին մի քանի Բարբարի ցեղատեսակի ձիեր […]

Ծեծկռտուքից մահացել է վարորդը

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, Ավան համայնքի  “Սթար” խանութի մոտ անհայտ մարդիկ ծեծել են թիվ 5 երթուղային տաքսու վարորդներից մեկին, որը տեղում մահացել է: Մեր տեղեկություններով, այդ տարածքն այս պահին շրջափակված է վարորդներով, ոստիկաններով: Henaran.am-ը կփորձի դեպքի մասին մանրամասներ հաղորդել ավելի ուշ:

Թուրք դաշնակահարին դատում են աթեիստ լինելու համար

Թուրքիայի իշխանությունները մեղադրել են թուրք դաշնակահար եւ կոմպոզիտոր Ֆազիլ Սային  կրոնական արժեքներն արհամարհելու եւ ատելություն հրահրելու համար: Եթե Սայը մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է մինչեւ մեկ ու կես տարվա ազատազրկում: Ինչպես հաղորդում է “AFP”-ն, Թուրքիայի պահպանողական իսլամիստների դժգոհության համար առիթ են դարձել իսլամին վերաբերող Սայի նկատառումները, որոնք նա հրապարակել է իր “Twitter”-ում: Ապրիլին Ֆազիլ Սայը […]

“Ոսկե ծիրան” կինոփառատոնին ներկայացված 1300 հայտերից կցուցադրվեն միայն 150-ը

Հուլիսի 8-15-ը  կանցկացվի “Ոսկե ծիրան” 9-րդ երեւանյան միջազգային  կինոփառատոնը, որն այս տարի եւս կպահպանի արդեն ավանդույթ դարձած “Երեւանյան պրեմերիաներ”, “Հետահայաց ցուցադրություններ” եւ “Հարգանքի տուրք” արտամրցութային ծրագրերը: Այսօր` հունիսի 1-ին կայացած ասուլիսին փառատոնի կազմակերպիչները ներկայացրին ֆիլմերի արտամրցութային ծրագրերը: Փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը նշեց, որ այս տարի եւս տեղի կունենա ԱՊՀ երկրների կինոծրագիրը, իսկ քանի որ […]

“Տաշիրը”-ը` Տերյանին նվիրված

“Տաշիր” բարեգորածական հիմնադրամի հոգաբարձունների խորհրդի համանախագահներ Սամվել եւ Կարեն Կարապետյանների նախաձեռնությամբ շուտով լույս կտեսնի Վահան Տերյանի Հատընտիրը: Այն կտպագրվի 1000 օրինակով: Նշենք, որ Կարապետյան եղբայրները  մի շարք նման ձեռնարկներ ունեն, եւ ծրագիրը շարունակվելու է:

՛՛Կաննի կինոփառատոնին էլ կհասնենք, Օսկարին էլ

2012թ  Կաննի փառատոնի շրջանակներում գործող կինոշուկայում հայկական տաղավարի ներկայությունն արդեն 4-րդ անգամ եղել է բեղմնավոր եւ արդյունավետ: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը: Նրա խոսքով՝ հայկական տաղավարը Կաննում աննախադեպ աշխույժ եւ մարդաշատ է եղել, ինչը վկայում է այն մասին, որ մեծացել է հետաքրքրությունը հայկական կինոարտադրության նկատմամբ: Նշենք, […]

ԼՂ-ն օպերային թատրոն կունենա

Մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում կգործի օպերային թատրոն: Ղարաբաղի մշակույթի նախարարության ձեռնարկն է սա եւ աշխատանքներն արդեն ընթացքի մեջ: Այս մասին “Հենարան” մամուլի ակումբում ասացին Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային պատրաստման ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հովհաննես Հովհաննիսյանը եւ օպերային եւ սիմֆոնիկ դիրիժորության ամբիոնի վարիչ, Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր, պրոֆեսոր Հովհաննես Միրզոյանը: […]

Թբիլիսիում կայացել է Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված ավանդական Վարդատոնը

Մայիսի 27-ին Թբիլիսիի Գորգասալի հրապարակում տեղի ունեցավ Վարդատոնի հանդիսավոր ավանդական արարողությունը: Միջոցառումը սկսվել է Թբիլիսիի Ս.Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցում մատուցված պատարագով, որից հետո եկեղեցու բակում գտնվող Սայաթ-Նովայի գերեզմանին տեղի է ունեցել հիշատակի մաղթանքի արարողությունը: Միջոցառումը կազմակերպել էին Վրաստանում ՀՀ դեսպանությունը եւ Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը` ՀՀ մշակույթի նախարարության, Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարության եւ […]

‘Ոսկե ծիրանի’ բարեկամները` Կաննի փառատոնի մրցութային ծրագրում

Այս տարի Կաննի փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմերի ռեժիսորներից շատերը նախկինում եղել են ‘Ոսկե Ծիրան’ կինոփառատոնի հյուրը, ոմանք անգամ մեկից ավելի անգամներ: Նախ պետք է նշենք մեր վաղեմի բարեկամ, իրանական կինոյի դասական Աբաս Քիարոսթամիի անունը, ում 2005թ. ‘Ոսկե ծիրանում’ շնորհվեց ‘Փարաջանովյան թալեր’ մրցանակ` համաշխարհային կինոյում խոշոր վաստակի համար: Այնուհետեւ` 2007թ., Քիարոսթամին Երեւան ժամանեց վարպետության դասեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի