24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

՛՛Կաննի կինոփառատոնին էլ կհասնենք, Օսկարին էլ

2012թ  Կաննի փառատոնի շրջանակներում գործող կինոշուկայում հայկական տաղավարի ներկայությունն արդեն 4-րդ անգամ եղել է բեղմնավոր եւ արդյունավետ: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը:

Նրա խոսքով՝ հայկական տաղավարը Կաննում աննախադեպ աշխույժ եւ մարդաշատ է եղել, ինչը վկայում է այն մասին, որ մեծացել է հետաքրքրությունը հայկական կինոարտադրության նկատմամբ:

Նշենք, որ Կաննի կինոշուկայում հայ ֆիլմարտադրողները բազմաթիվ կարեւոր հանդիպումներ են ունեցել միջազգային ճանաչում ունեցող դիստրիբյուտորական եւ պրոդյուսերական ընկերությունների, կինոֆոնդերի պատասխանատուների հետ: Հայկական տաղավարում ներկայացվել Է շուրջ 10 կինոնախագիծ:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնի նախագահի հետ, քննարկվել են մի շարք կարեւոր հարցեր, այդ թվում՝ կինոյի մասին օրենքի նախագծի պատրաստումը: Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնի կողմից ֆինանսավորվել են  2 անավարտ կինոծրագրեր՝ Արամ Շահբազյանի ՛՛Մոսկվիչ, իմ սեր՛՛ եւ Սերժ Ավետիքյանի ՛՛Փարաջանովը՛՛:

Կաննի կիոշուկային մասնակցած ֆիլմարտադրողները փաստեցին, որ կինոփառատոնին մասնակցելուց առաջ անպայման պետք է անցնել կինոշուկայով:

՛՛Կաննի փառատոնին էլ կհասնենք, Օսկարին էլ կհասնենք, միայն ժամանակ է պետք, բայց որ այսօր հայկական կինոն դուրս է եկել ներքին սպառումից դեպի միջազգային ասպարեզ, դա փաստ է՛՛,- եզրափակեց Գեւորգ Գեւորգյանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ