03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Նախատեսվում է անցկացնել համաշխարհային պոեզիայի փառատոն. Լեւոն Անանյան

‘Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք’ միջոցառման ավարտին նախատեսվում է անցկացնել համաշխարհային պոեզիայի փառատոն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում   հայտարարեց Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը: Նրա խոսքով` հայ արդի գրականությունը հանրության ավելի լայն շրջանակներին ներկայացնելու ուղղությամբ վերջին երկու-երեք տարիներին բավական լուրջ աշխատանք է կատարվել: Տարբեր լեզուներով թարգմանվել և թարգմանվում են հայ պոեզիայի և արձակի […]

Եկեք իրերն իրենց անուններով կոչենք, սա բանդա է …Մտավորականները դատապարտում են “Հարսնաքար”-ի միջադեպը

“Միջադեպը ընդհանուր իրավիճակից է բխում, մենք չունենք ազգային հասարակություն, եւ այս հասարակության մեջ ամեն մի այլանդակություն կարող է լինել”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Հարսնաքարում տեղի ունեցած միջադեպին, ասաց ճարտարապետ Սամվել Կարապետյանը: Ասուլիսի մյուս բանախոսը`Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը նշեց, թե բոլոր հարցերը մենք հիմնականում փորձում  ենք լուծել բռնությամբ: “Մեր արժեհամակարգի հիմքում […]

Չի կարելի ապականել երկիրը հեռուստաեթերի միջոցով. Անդրանիկ սարկավագ Մանուկյան

Չի կարելի ապականել երկիրը հեռուստաեթերի միջոցով, այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց  Անդրանիկ սարկավագ Մանուկյանը: Նրա խոսքով` հայերը, որպես քրիստոնյաներ, պետք է պահպանեն քրիստոնեկան արժեքները և հայկական ավանդապաշտությունը: Հեռուստաեթերը կարգավորելու մեխանիզմներին անդրադարձավ հայագետ, ազգագրագետ, գրող Յուրի Սարգսյանը: Նրա խոսքով`  բոլորը պետք է ունենան պատասխանտվություն անցյալի, ներկայի և ապագայի նկատմամբ, իսկ  հայկական հեռուստաալիքներում բացակայում է այդ […]

Նունեն մեղադրում է լրատվամիջոցներին “մանկասպանության” մեջ

Հայաստանի վաստակավոր արտիստ Նունե Եսայանը, ինչպես վերջերս հայտարարեց երգչուհին, կորցրել է դեռ չծնված երեխային: Henaran.am-ի տեղեկություններով, հղիության ընդհատման պատճառ է դարձել լրատվամիջոցներում բարձրացված այն աղմուկը, որը կապված էր երգչուհու Թուրքիա շրջագայության հետ: Երգչուհուն մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, նա հիմա առհասարակ չի ուզում շփվել լրագրողների հետ` նրանց մեղադրելով “մանկասպանության” մեջ: Henaran.am-ը երգչուհուն ամուր կամք է մաղթում, […]

Սոս Պետրոսյանի երազանքն է թոռան մասնակցությամբ հռոմեական պրոյեկտը դիտել հայկական հեռուստաէկրանից

Կրկեսի վերակառուցումից հետո` 2014-ի մայիս-հունիսին, նախատեսվում է Լեոնիդ Ենգիբարյանի անվան փառատոն- մրցույթ: ՛՛Թատերական փառատոներ մեզ մոտ  լինում են,  կրկեսային երբեւէ չի եղել՛, -նշում է Երեւանի կրկեսի գեղ. ղեկավար Սոս Պետրոսյանը՝ հավելելով, որ իրենք նաեւ կրկեսի բացման ծրագիր են նախապատրաստում, որը դեռ քննարկման փուլում է: Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով մրցույթ- փառատոներից՝ Սոս Պետրոսյան- ավագն անդրադարձավ […]

Վերակենդանացնել հայ կրկեսը

‘Աշխարհով մեկ սփռված 600-700 կրկեսային դերասաններ ունենք, միայն 150 հոգի իմ աշակերտներից հանդես են գալիս տարբեր երկրներում: Նրանց հարկավոր էր հավաքել մի տանիքի տակ’: Այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում լրագրողներին այսպես ներկայացրեց Կրկեսային գործիչների հայկական միջազգային միության հիմնադրման շարժառիթները Երեւանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը: ՛՛Մտածում ենք ստեղծել հայկական ամբողջական կրկեսային ծրագիր, որով կկարողանանք հանդես գալ Եվրոպայում […]

Տկլոր մանեկեններն ու ծերունին

 …Եսն  ու  Եսը  զրույցի  են  բռնվել. -Տեսնես  մեր  մշակույթի  վիճակը  ի՞նչ  է լինելու: -Շատ  էլ  լավ  է  լինելու. մշակույթ  ունենք  աշխարհը  չունի: -Է՜հ, հուշարձաններ  էլ  ունենք  աշխարհը  չունի, բայց   դնելու   տեղ  չունենք  կամ էլ  ունենք, բայց  դեռ  դեգերում ենք… Վերջերս  նման  դեգերումներից  ՛՛մազից   պրծավ՛՛  Լևոն  Թոքմաջյանի  լավագույն  գործերից  մեկը՝  Կարա  Բալան, բայց  արի  ու  տես, […]

“Ակսել Բակունց” հուշամեդալ Պասկալեւային

Արցախի ազատագրության համար մղված հերոսամարտի կինովավերագրությունը կերտելու եւ այդ գոյամարտի մասին համաշխարհային հանրությանը ողջ ճշմարտությունը մատուցելու ասպարեզում ներդրած ավանդի համար Սյունիքի մարզպետի որոշմամբ “Ակսել Բակունց”  ոսկե հուշամեդալով պարգեւատրվեց բուլղարացի հայտնի լրագրող, ռեժիսոր, կինովավերագրողների միջազգային ասոցիացիայի անդամ Ցվետանա Պասկալեւան: Նա Սյունիքում էր եւ անձամբ ստացավ հուշամեդալը: Ցվետանան` որդու Դավիթի հետ էր եւ ինչպես ավելի վաղ տեղեկացրել […]

Մուսա լեռները` Չեխիայում

Հունիսի 18-20-ը Պրահայում Չեխիայի վարչապետ Պետր Նեչասի բարձր հովանու ներքո անցկացվող ‘9 դարպաս’ փառատոնի շրջանակներում ‘Չարիքի հնէաբանության’ ուսումնասիրման կենտրոնը կազմակերպել էր «Մուսա լեռներ’  խորագրով գիտաժողովը: Պրահայի ‘Վիոլա’ թատրոնում տեղի ունեցած բացման արարողությանը ելույթներ ունեցան չեխ հանրահայտ հեռուստամեկնաբան եւ հրապարակախոս, Հոլոքոստի վերապրածների զավակ Պավել Ջունան եւ Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը: Դեսպանն իր խոսքում անդրադարձավ […]

Թումանյանի բնակարանը կդառնա Վերնատուն

Թումանյանի թբիլիսյան բնակարանը փրկվեց կորստյան վտագից: Վերջին ամիսներին համազգային հնչողություն ստացած հարցը լուծված է, եւ այսօր Ամենայն հայոց բանաստեղծի բնակարանի բանալիները Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը  հանձնեց Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին: Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը,  ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը շնորհակալություն հայտնեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, ով  օժանդակել է ոչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի