04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Վերակենդանացնել հայ կրկեսը

‘Աշխարհով մեկ սփռված 600-700 կրկեսային դերասաններ ունենք, միայն 150 հոգի իմ աշակերտներից հանդես են գալիս տարբեր երկրներում: Նրանց հարկավոր էր հավաքել մի տանիքի տակ’:

Այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում լրագրողներին այսպես ներկայացրեց Կրկեսային գործիչների հայկական միջազգային միության հիմնադրման շարժառիթները Երեւանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը:

՛՛Մտածում ենք ստեղծել հայկական ամբողջական կրկեսային ծրագիր, որով կկարողանանք հանդես գալ Եվրոպայում եւ այլուր՛՛: Սոս Պետրոսյանը Միությանն անդամակցելու է հրավիրում աշխարհի տարբեր անկյուններում ստեղծագործող հայ կրկեսային գործիչներին:

Նրա խոսքով՝ ՛՛ Համատեղ աշխատանքը կնպաստի հայկական կրկեսի վերակենդանացմանը, թույլ կտա վերստին պահանջված լինել համաշխարհային մասշտաբով՛՛:

Երեվանի կրկեսն անցած տարվանից վերանորոգվում է: Այն իրականացնում է շենքի սեփականատերը: ՛՛Շատերն են ցանկացել  կրկեսին ձեռք մեկնել, բայց տեսել են, որ կրկեսը շահութաբեր բիզնես չէ ՝ հետ են կանգնել:

՛՛ Տաշիր գրուպ՛՛-ը , լավ գիտակցելով դա, որոշեց  սկսել՛՛, – նշում  է կրկեսի գեղարվեստական ղեկավարը՝ հավելելով, որ հովանավորը նախատեսել է նոր բեմահարթակ կրկեսում՝ սարքավորված ժամանակակից տեխնոլոգիաներով: Դա, նրա խոսքով,  թույլ կտա կրկեսային արենան վերափոխել յուրահատուկ ներկայացումների, այդ թվում՝ ՛՛Կրկես սառույցի վրա՛՛, ՛՛Ջրային կրկես՛՛ կարգի ելույթների համար՝ լուսային շոուների ուղեկցությամբ:

Պետրոսյանը սա  նախատեսում է վերանորոգումից հետո, որը կավարտվի 2013-ի վերջին: Կրկեսին կից կբացվի նաեւ ուսումնական հաստատություն՝ կրկես- ստուդիա:

Մամուլի ասուլիսում տեղի ունեցավ նաեւ Սոս Պետրոսյանի ՛՛ Հայկական կրկես՛՛ գիրք- ալբոմի շնորհանդեսը: Հեղինակի առաջին գիրքն ամփոփում է նրա տարբեր տարիների հանդիպումներն ու հուշերը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ