15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սոս Պետրոսյանի երազանքն է թոռան մասնակցությամբ հռոմեական պրոյեկտը դիտել հայկական հեռուստաէկրանից

Կրկեսի վերակառուցումից հետո` 2014-ի մայիս-հունիսին, նախատեսվում է Լեոնիդ Ենգիբարյանի անվան փառատոն- մրցույթ:

՛՛Թատերական փառատոներ մեզ մոտ  լինում են,  կրկեսային երբեւէ չի եղել՛, -նշում է Երեւանի կրկեսի գեղ. ղեկավար Սոս Պետրոսյանը՝ հավելելով, որ իրենք նաեւ կրկեսի բացման ծրագիր են նախապատրաստում, որը դեռ քննարկման փուլում է:

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով մրցույթ- փառատոներից՝ Սոս Պետրոսյան- ավագն անդրադարձավ Սոս -կրտսերի՝ Հռոմում գրանցած  վերջին հաջողությանը: ՛՛Թոռնիկս մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է, բայց՝ կրկեսային փառատոների շրջանակում: Այս մեկն աճպարարական մրցույթում էր: 70 երկրներից ժամանած 3000 կրկեսային դերասանների կաստինգից միայն 120-ին թույլատրվեց մրցույթին մասնակցել: Մրցույթի նախաձեռնողն ու կազմակերպիչը իտալական ամենահեղինակավոր հեռուստաալիքներից մեկն էր: Սոսը ստացավ գլխավոր մրցանակը՛՛,- հպարտությամբ նշում է պապը՝ հավելելով, որ երազում է  հայկական հեռւստաալիքներից մեկով ցուցադրված տեսնել այն: Ինքն, ի դեպ, պայմանավորվել է կազմակերպիչների հետ՝ պրոյեկտը կարելի է ձեռք բերել ամենացածր գներով:

Աշխարհի աճպարարների մրցույթի դափնեկիր Սոս Պետրոսյան-կրտսերն արժանացել է լասվեգասյան մեկամսյա շրջագայության եւ տեղի լավագույն շոուում հանդես գալու իրավունք ձեռք բերել:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ