25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Եկեք իրերն իրենց անուններով կոչենք, սա բանդա է …Մտավորականները դատապարտում են “Հարսնաքար”-ի միջադեպը

“Միջադեպը ընդհանուր իրավիճակից է բխում, մենք չունենք ազգային հասարակություն, եւ այս հասարակության մեջ ամեն մի այլանդակություն կարող է լինել”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Հարսնաքարում տեղի ունեցած միջադեպին, ասաց ճարտարապետ Սամվել Կարապետյանը:

Ասուլիսի մյուս բանախոսը`Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը նշեց, թե բոլոր հարցերը մենք հիմնականում փորձում  ենք լուծել բռնությամբ: “Մեր արժեհամակարգի հիմքում դրված է բռնությունը, սկսած նրանից, որ մայրը ցածր գնահատականի համար ծեծում է երեխային: Հանցագործություն կատարողները պարզապես բութ գործիքներ են: Թիկնապահ են ասում, մատուցող են ասում, դրանցից ոչ մեկը չի համապատասխանում իր բնութագրին, մատուցողը չի կարող դուրս կանչել կլիենտին հարցեր լուծելու համար, թիկնապահը չի կարող մարմինը, որը պիտի պահպանի, թողնել եւ դուրս գալ այլ հարցեր լուծելու, ուրեմն եկեք իրերն իրենց անուններով կոչենք, սա բանդա է, եւ կա պարագլուխ: Հանցագործ է ոչ միայն նա, այլեւ բոլոր նրանք,  ովքեր ասում են, որ նա հանցագործ չէ: Այս սադիզմը մտած է արյան մեջ, սա մի օրվա ընթացքում չծնվեց”,-ասաց նա: Ռուբեն Բաբայանը շեշտեց, որ բռնությունն արդարացված է միայն պատերազմի ժամանակ:

Երաժիշտ Լիլիթ Պիպոյանի կարծիքով էլ, նախ՝ մեր հասարակության մեջ օրենքի նկատմամբ հարգանքի պակաս կա, ինչի պատճառով էլ տեղի է ունենում “սամասուդ՛՛, որը իրականացվել է “ֆեոդալական կալվածքում”: “Դե թող հիմա ապացուցեն, որ իրենք իսկապես ուզում են փոխեն այս իրավիճակը, թող պատժվեն  մեղավորները: Դա իշխանության պարտքն է , պետք է դատական պրոցեսը չձգձգել տարիներով, այլ  արագ անցկացնել, իսկ մտավորականների պարտքն է ոչ թե սուսիկ-փուսիկ նստել իրենց տանը, այլ վերաբերմունք արտահայտեն, փորձեն գտնել պատճառները”,-իշխանություններին դիմեց Լիլիթ Պիպոյանը` հիշեցնելով “Հավատանք եւ փոխենք” նշանաբանը եւ հավելեց, որ հասարակությունը պետք է բոյկոտի ,,Հարսնաքարը՛՛:

“Սպանդանոց չի կարելի գնալ ճաշելու: Դուք գնում եք սպանդանոց”,-նշեց Ռուբեն Բաբայանը: Մտավորականներն ընդգծեցին, որ օրենքը պետք է գործի հավասար բոլորի համար: “Մենք հիշում ենք Պապլավոկի դեպքը եւ տեսանք , թե ինչպես գործեց օրենքը` մեկ ու կես տարի` պայմանական”,-նկատեց Ռուբեն Բաբայանը:

Իսկ Սամվել Կարապետյանը նշեց, որ նման այլանդակ երեւույթները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ մենք ինքներս մեզնից  օտարացել ենք. ”Ամեն օտար մեզ հարազատացել է: Եթե մեկը օտար պաշտի, ինքն ամեն տեսակ այլանդակության ընդունակ է: Ամենաբարձր արժեքը ազգային գաղափարներն են ”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ