25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նախատեսվում է անցկացնել համաշխարհային պոեզիայի փառատոն. Լեւոն Անանյան

‘Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք’ միջոցառման ավարտին նախատեսվում է անցկացնել համաշխարհային պոեզիայի փառատոն:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում   հայտարարեց Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը:

Նրա խոսքով` հայ արդի գրականությունը հանրության ավելի լայն շրջանակներին ներկայացնելու ուղղությամբ վերջին երկու-երեք տարիներին բավական լուրջ աշխատանք է կատարվել: Տարբեր լեզուներով թարգմանվել և թարգմանվում են հայ պոեզիայի և արձակի լավագույն ստեղծագործությունները, հայերենով լույս են տեսնում արտասահմանյան գրականության արժեքավոր  գործերը:

‘Արդի հայ պոեզիայի անթոլոգիա’-ն  լույս կտեսնի երեք լեզուներով` անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն, իսկ Հայաստանի Մշակույթի նախարարության աջակցությամբ 12 հատորով պարսկերեն կհրատարակվի ‘Ժամանակակից հայ բանաստեղծներ’ մատենաշարը,  տարեվերջին էլ արդի հայ գրականության շատ ստեղծագործոթյուններ լույս կտեսնեն նաև շվեդերեն:

Երիտասարդ բանաստեղծուհի Մանե Գրիգորյանի կարծիքով` առանց այլ գրողների ընկերակցության, երիտասարդ գրողը կայանալ չի կարող: Բանաստեղծուհին այս գործընթացում կարեւորում է գրական մթնոլորտի դերը: Նա նաեւ շեշտում է, որ գրականության միջոցով բավարար գումար աշխատել անհնար է:

Մեջբերելով Ամենայն հայոց բանաստեղծին` Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին ափսոսանք հայտնեց, որ , որ հայ և վրաց գրականությունը ժամանակի ընթացքում որոշ չափով հեռացել են իրարից, սակայն, նրա տեղեկացմամբ, այս ուղղությամբ ևս միջոցներ են ձեռնարկվել:  Բացի այն, որԼևոն Անանյանի, Վարդան Հակոբյանի և այլ գրողների ստեղծագործություններ լույս են տեսել վրացերենով,  վերջերս Վրաստանում անցկացված երիտասարդ գրողների մրցույթում էլ հաղթել է  հայազգի պոետ Աշոտ Գաբրիելյանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ