12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Թումանյանի բնակարանը կդառնա Վերնատուն

Թումանյանի թբիլիսյան բնակարանը փրկվեց կորստյան վտագից: Վերջին ամիսներին համազգային հնչողություն ստացած հարցը լուծված է, եւ այսօր Ամենայն հայոց բանաստեղծի բնակարանի բանալիները Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը  հանձնեց Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին:

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը,  ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը շնորհակալություն հայտնեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, ով  օժանդակել է ոչ միայն բնակարանի ձեռքբերման, այլեւ վերանորոգման հարցում: ‘Այսուհետ Թբիլիսիում կունենանք հայկական մշակութային օջախ, որն անպայման կդառնա ժամանակակից մշակութային կենտրոն եւ մշակութային կյանքի աշխուժացման երաշխիք’,- ասաց նա` տեղեկացնելով, որ   բանաստեղծի  թբիլիսյան բնակարանի պատասխանատվությունը կստանձնիՎիրահայոց թեմը, որին նվիրաբերվել է այն:

Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի տեղեկացմամբ  քայլեր են ձեռնարկվում, որպեսզի վերջնական լուծում ստանա նաեւ բնակարանի մյուս մասի` Թումանյանի ծոռնուհի Ալյոնա Կոլեսնիկովային պատկանող հատվածի գնման եւ վերականգնման հարցը: Թեմի առաջնորդի բնորոշմամբ` Թումանյանի բնակարանը կդառնա սիմվոլիկ Վերնատուն:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ