14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Հայտնի են Կաննի 65-րդ կինոփառատոնի մրցանակակիրները /վիդեո/

Հայտնի  են դարձել Կաննի 65-րդ կինոփառատոնի մրցանակակիրները: “Արմավենու ոսկե ճյուղին” արժանացել է Միխայել Հանեկեն “Սեր” ֆիլմով: Սա արդեն 2-րդ “Արմավենու ճյուղն” է Հանեկեի համար: 2009-ին ռեժիսորը մրցանակ է ստացել “Սպիտակ ժապավեն” ֆիլմի համար: Այժմ նա դարձավ 7-րդ ռեժիսորը Կաննի կինոփառատոնի պատմության մեջ, ով կրկնակի մրցանակակիր է: “Գրան-պրիին” արժանացել է իտալացի Մատտեո Գարոնեն “Իրականություն” հեռուստաշոուի համար: […]

Ֆրանսիացի հաղորդավարները անդրադարձ են կատարել “Եվրատեսիլին”

“Ֆրանս 3”-ի հաղորդավարներ Միրեյ Դյուման եւ Սիրիլ Ֆերոն մայիսի 26-ի հաղորդման ընթացքում անդրադարձ են կատարել Ալիեւների իշխանական ընտանիքին` շեշտելով երկրի ներսում նրանց դիրքն ու կարողությունը: Նրանք նաեւ նշել են, որ “Եվրատեսիլի” կազմակերպչական պատասխանատուն նախագահի տիկինն է, իսկ հեռուստաշոուի ընթացքում երգում է նախագահական ընտանիքի փեսան: “Եվրատեսիլն, իհարկե, քաղաքական չէ, բայց պետք է ասել, որ այստեղ ավելի […]

“Եվրատեսիլ-2012”-ում հաղթեց Շվեդիան/վիդեո/

Ադրբեջանի մայրաքաղաք  Բաքվում ավարտվեց  “Եվրատեսիլ-2012” –ը: Քվեարկությունից հետո պարզ դարձավ, որ այս տարվա հաղթողը Շվեդիայի ներկայացուցիչ, երգչուհի Լորինն է: Նա 28 տարեկան է, հավաքել է 362 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրեց Ռուսաստանը ներկայացնող “Բուրանովսկիե Բաբուշկի” խումբը, իսկ երրորդը Սերբայի ներկայացուցիչն էր: Հնգյակը եզրափակում են Ադրբեջանն ու Ալբանիան: Սա թվով 57-րդ “Եվրատեսելն” էր եւ անցկացվեց Light your fire (Վառիր […]

CNN-ը` Հայաստանի, Ադրբեջանի եւ “Եվրատեսիլի” մասին

Այն նույն ժամանակ, երբ “Եվրատեսիլին” վերաբերող գովազդային հոլովակներում Ադրբեջանը ներկայացվում է որպես հարուստ մշակույթով, բարեկեցիկ երկիր, իրավապաշտպան կազմակերպությունները խոսում են այդ երկրում տիրող իրավիճակի մասին` կապված մարդու իրավունքների ոտնահարման եւ ալիեւյան կլանի կոռուպացված համակարգի հետ, որին վերջերս անդրադարձել էր ամերիկյան “Time” ամսագիրը` “Վաճառելով Ադրբեջանը” հոդվածում: Ալիեւների կլանի “արմատները” շատ խորն են: Հեյդար Ալիեւը ղեկավարում էր  […]

Հայտնի են “Եվրատեսիլ-2012”-ի եզրափակիչ անցած մասնակիցները /վիդեո/

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում նախօրեին կայացած “Եվրատեսիլ-2012″-ի 2-րդ կիսաեզրափակչից հետո հայտնի են դարձել եզրափակիչ անցած մասնակիցները: Հայտնի է նաեւ  եզրափակիչ դուրս եկած 26 մասնակիցների ելույթների հերթականությունը: Եզրափակիչը կկայանա մայիսի 26-ի լույս 27-ի գիշերը “Baku Crystal Hall”-ում: Առաջինը ելույթ կունենա բրիտանացի երգիչ Էնհելբերթ Համփերդինկը, նրանից հետո հունգարական “Compact Disco” ռոք խումբը: 3-րդը ելույթ կունենա ալբանացի երգչուհի Ռոնա […]

Այսօր հայտնի կդառնան “Եվրատեսիլի” եզրափակիչ դուրս եկած մասնակիցների անունները /վիդեո/

“Եվրատեսիլ-2012″-ի եզրափակիչ անցած մասնակիցները պարզ կդառնան այսօր երեկոյան “Baku Crystal Hall”-ում կայանալիք կիսաեզրափակչի արդյունքներից: 2-րդ կիսաեզրափակչում ելույթ կունենան 18 մասնակիցներ` Սերբիայից, Մակեդոնիայից, Նիդեռլանդներից, Մալթայից, Բելառուսից, Պորտուգալիայից, Ուկրաինայից, Բուլղարիայից, Սլովենիայից, Խորվաթիայից, Շվեդիայից, Վրաստանից, Թուրքիայից, Էստոնիայից, Սլովակիայից, Նորվեգիայից, Բոսնիա եւ Հերցեգովինայից, Լիտվայից: Հեռուստադիտողի քվեարկության եւ պրոֆեսիոնալ ժյուրիի որոշման միջոցով կընտրվեն վերջնական 10 մասնակիցները, որոնք կմասնակցեն եզրափակչին: Այն […]

“Ոսկե ծիրանը” Կաննի կինոշուկայում

“Ոսկե Ծիրան” երևանյան միջազգային կինոփառատոնը և վերջինիս շրջանակներում իրականացվող “Ռեժիսորներ առանց սահմանների” արևելյան համագործակցության ծրագիրը այս տարի ներկայացվեցին Կաննի կինոփառատոնի կինոշուկայում: Հայաստանի ազգային կինոկենտրոնի տաղավարում մայիսի 17-ին տեղի ունեցավ երևանյան միջազգային կինոփառատոնին նվիրված ընդունելություն և “Ռեժիսորներ առանց սահմանների” արևելյան համագործակցության ծրագրի DAB Happy Hour (“ՌԱՍ ուրախ ժամ”) շնորհանդեսը: Ընդունելությանը ներկա էին Կաննի կինոփառատոնի հայ և […]

Արա Գեւորգյանը համագործակցելու է լեգենդար Յան Գիլանի հետ

Կոմպոզիտոր Արա Գեւորգյանը համագործակցելու է Deep Purple լեգենդար ռոք խմբի մենակատար Յան Գիլանի հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց կոմպոզիտորը: Արա Գեւորգյանի խոսքով, նրա եւ Գիլանի ընկերությունը սկսվել է դեռ 1989 թ-ին, երբ նրանք Սպիտակի երկրաշարժից տուժածների համար մեծ նախագիծ էին կազմակերպել: Գիլանը խնդրել է Գեւորգյանին, որպեսզի նա Holly water ստեղծագործությանը հայկական ուղղվածություն […]

Փառատոն, որը հնարավորություն է տալիս տեսնել ու զգալ, թե ինչ է Հայաստանը

Ս. թ. մայիսի 29-ից հունիսի 1-ը Երևանում կանցկացվի ‘’Նոր անուններ’’ պատանի երաժիշտ-կատարողների 2-րդ միջազգային փառատոնը: Այն անցկացվում է ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի բացումը տեղի կունենա մայիսի 29-ին`Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը` Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ համատեղ: Հաջորդ համերգները կկայանան մայիսի 30-31-ին, իսկ եզրափակիչ […]

“Եվրատեսիլի” բացման արարողության ցածր մակարդակը շոկի է ենթարկել մասնակից պատվիրակություններին

Բաքվում ընթացող “Եվրատեսիլ-2012″-ի բացման արարողությունն այնքան  ցածր մակարդակի է կազմակերպված եղել, որ պատվիրակություններից շատերը հեռացել են մինչ արարողության ավարտը: Շվեդիայի ներկայացուցիչ Լորինը` պատվիրակության հետ միասին, զայրացած հեռացել է Եվրոակումբից, որտեղ կայացել է տոնակատարությունը: Ինչպես գրում է  “Aftonbladet”-ը, շվեդ երգչուհին, ով այդ միջոցառումը “ֆիասկո” է անվանել, ստիպված է եղել “ավտոբուսում սպասել մոտ 3 ժամ”:  Երբ նա իր թիմի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի