02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

“Ոսկե ծիրանը” Կաննի կինոշուկայում

“Ոսկե Ծիրան” երևանյան միջազգային կինոփառատոնը և վերջինիս շրջանակներում իրականացվող “Ռեժիսորներ առանց սահմանների” արևելյան համագործակցության ծրագիրը այս տարի ներկայացվեցին Կաննի կինոփառատոնի կինոշուկայում:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տաղավարում մայիսի 17-ին տեղի ունեցավ երևանյան միջազգային կինոփառատոնին նվիրված ընդունելություն և “Ռեժիսորներ առանց սահմանների” արևելյան համագործակցության ծրագրի DAB Happy Hour (“ՌԱՍ ուրախ ժամ”) շնորհանդեսը:

Ընդունելությանը ներկա էին Կաննի կինոփառատոնի հայ և օտարազգի հյուրերը` ռեժիսորներ, կինոփառատոների տնօրեններ, կինոհիմնադրամների ներկայացուցիչներ, ինչպես նաև “Ռեժիսորներ առանց սահմանների” ծրագրի գործընկերները` MAIA (Իտալիա), INTERFILM (Ուկրաինա), CINEMA ART CENTER PROMETHEUS (Վրաստան) կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կինոփառատոնը և ծրագիրը ներկայացրեց “Ոսկե Ծիրան” երևանյան միջազգային կինոփառատոնի տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը:

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ