Այսօր հայտնի կդառնան “Եվրատեսիլի” եզրափակիչ դուրս եկած մասնակիցների անունները /վիդեո/
“Եվրատեսիլ-2012″-ի եզրափակիչ անցած մասնակիցները պարզ կդառնան այսօր երեկոյան “Baku Crystal Hall”-ում կայանալիք կիսաեզրափակչի արդյունքներից:
2-րդ կիսաեզրափակչում ելույթ կունենան 18 մասնակիցներ` Սերբիայից, Մակեդոնիայից, Նիդեռլանդներից, Մալթայից, Բելառուսից, Պորտուգալիայից, Ուկրաինայից, Բուլղարիայից, Սլովենիայից, Խորվաթիայից, Շվեդիայից, Վրաստանից, Թուրքիայից, Էստոնիայից, Սլովակիայից, Նորվեգիայից, Բոսնիա եւ Հերցեգովինայից, Լիտվայից:
Հեռուստադիտողի քվեարկության եւ պրոֆեսիոնալ ժյուրիի որոշման միջոցով կընտրվեն վերջնական 10 մասնակիցները, որոնք կմասնակցեն եզրափակչին: Այն կկայանա մայիսի 26-ի լույս 27-ի գիշերը:
Մինչ քվեարկությունը կընթանա, ելույթով հանդես կգա “All Star Band” խումբը, որը կազմված է “Եվրատեսիլի” վերջին 5 տարվա հաղթողներից: Խմբի կազմում են սերբ երգչուհի Մարիա Շերիֆովիչը, ռուս երգիչ Դիմա Բիլանը, բելառուսական ծագումով նորվեգացի Ալեքսանդր Ռիբակը, գերմանուհի Լենա Մայերը եւ ադրբեջանական Ell & Nikki դուետը: Նրանք հերթով կերգերն կտորներ իրենց հաղթանակ բերած երգերից, իսկ հետո երգչախմբի ուղեկցությամբ կկատարեն “Waterloo” երգը, որը 1974-ին շվեդական “ABBA” խմբին հաղթանակ բերեց:
Այդ ելույթից հետո կհայտարարվեն արդյունքները, իսկ այնուհետեւ` 2-րդ կիսաեզրափակիչ դուրս եկած մասնակիցների ընտրությունը:
http://youtu.be/lKSCc_Zz6E0