14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

“Մաշտոց” շարականը լռեցրեց բոլորին

“Երրորդ օրն էինք ելույթ ունենում եւ առաջին մեր կատարումից հետո, հնչեց Մաշտոցի շարականը, որը մեր գանձն եմ ես անվանում. մի պահ մարդիկ կարկամում էին, մի պահ ծափահարություն չէր լինում, լռություն էր տիրում”,-Հենարան մամուլի ակումբում լրագորղներին պատմեց “Հայաստանի փոքրիկ երգիչներ” երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանը: Ապրիլի վերջին  Ստոկհոլմում “Թող ապագան երգի” (Let The Future Sing) կայացած  փառատոնին […]

Հանքի պատճառով տեղափոխո՞ւմ են եկեղեցին. Հայացք

Ըստ “Հայացք” օրաթերթի, Հայաստանում ոչնչացման եզրին է հերթական պատմամշակութային հուշարձանը` Սյունիքի մարզի Ամենափրկիչ եկեղեցին: Այն դեպքում, երբ հայերս տարիներ շարունակ պայքարում ենք Վրաստանի տարածքում գտնվող հայկական եկեղեցիների վերականգնման համար, մեր սեփական տարածքում ոչնչացնում ենք մեր եկեղեցիները: 17-18-րդ դարերի Ամենափրկիչ եկեղեցին, որը գտնվում է Սյունիքի մարզի Կուրիս գյուղի վարչական շրջանում, կառավարության որոշմամբ, նախատեսվում է տեղափոխել մարզի […]

“Եվրատեսիլ-2012” երգի միջազգային մրցույթը պաշտոնապես մեկնարկել է /վիդեո/

“Եվրատեսիլ-2012” երգի միջազգային մրցույթը պաշտոնապես մեկնարկել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, հաղորդում է “РИА Новости”-ն: 42 մասնակից երկրների պատվիրակությունները պաշտոնական արարողությունից առաջ քայլել են Կարմիր գորգի վրայով: Պաշտոնական մասից հետո տեղի է ունեցել համերգ, որին մասնակցել են նաեւ նախորդ տարվա “Եվրատեսիլի” հաղթողները` Էլդար Հասիմովը եւ Նիգյար Ջամալը, որոնք ներկայացրել են իրենց հաղթանակ բերած “Running Scared” երգը, […]

Բազմազանության շքերթ՝ Երեւանում

 Աշխարհի վրա անհնարին է գտնել այնպիսի մի երկու բան, որոնք ամբողջովին նման կլինեն իրար: Աշխարհը զարմանազան է եւ գեղեցիկ իր բազմազանությամբ: Մայիսի 21-ը մշակութային բազմազանության համաշխարհային օրն է, եւ այդ կապակցությամբ Երեւանում կկազմակերպվի ‘’Բազմազանության’’ շքերթ, որը կմեկնարկի 16:15-ին` ‘’Կասկադ’’ համալիրից եւ կավարտվի 17:00-ին Շառլ Ազնավուրի հրապարակում: Երթի երթուղին հետեւյալն է` ‘’Կասկադ’’ համալիր, Մաշտոցի պողոտա, Թումանյան […]

Տարոն Մարգարյանը մասնակցել է ‘Վարդատոնին’

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է աշուղ Սայաթ – Նովայի ծննդյան 300-ամյակին նվիրված Վարդատոնի միջոցառմանը։ Երեւանի քաղաքապետարանի, ՀՀ մշակույթի նախարարության եւ ‘Սայաթ-Նովա’ մշակութային միության համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման շրջանակում մեծ աշուղի երգերի երկրպագուները նախ քայլերթով անցել են Սայաթ-Նովա փողոցով, այնուհետ միացել Սայաթ – Նովայի անվան երաժշտական դպրոցի եւ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի հարակից այգում՝ մեծ քնարերգուի […]

Պատգամավորը նույնպես մասնակցեց “թանգարանային գիշերվան”

“Թանգարանային գիշեր”  ծրագրի շրջանակներում մայիսի 19-ին աշխուժությունն էր նաեւ մարզերում: Կապանի Շմավոն Մովսիսյանի անվան պատմության թանգարանում կին ստեղծագործողների աշխատանքների ցուցահանդես էր կազմակերպվել: Ցուցահանդես էր այցելել նաեւ ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանը: Նա հավանեց կանանց  ճկուն մտքի աշխատանքները` ծղոտից, կաշվից, չոր ծաղիկներից: Իսկ երբ պատգամավորը ցանկություն հայտնեց գնելու գեղանկարչական մի քանի աշխատանք, կանայք, որոնք ոգեւորվել էին  նրա […]

Գեղարքունիքում “Թանգարանային գիշերը” բազմաբովանդակ էր /վիդեո/

 Մինչեւ կեսգիշեր դռներն  բացած այցելուներին  կսպասեն   Գեղարքունիքի երկրագիտական, Սեւանի բնապատմական եւ Մարտունու երկրագիտական թանգարաններում: Իսկ օրվա ընթացքում մի շարք միջոցառումներ էին կազմակերպվել: Գեղարքունիքի երկրագիտական թանգարանը ներկայացրեց ազգագրական իրերի բացօթյա ցուցադրություն:Եղած ցուցադրությունները լրացրին նաեւ հնատիպ իրերի, Գավառի տարածաշրջանի գորգագործ եւ ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսը: Սեւանի բնապատմական թանգարանն իր այցելուներին ներկայացավ Գեղամա լեռների ժայռապատկերների ցուցադրությամբ: Սեւանի թանգարանային գիշերն […]

Սունդուկյանցիները ներկայացրեցին ‘Ջոն արքան’` Լոնդոնում

Մայիսի 16-ին եւ 17-ին Շեքսպիրի Գլոբուս թատրոնում Համաշխարհային Շեքսպիրյան փառատոնին մասնակցելու նպատակով Լոնդոն ժամանած Երեւանի Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնը հաջողությամբ հանդես եկավ Գլոբուսի բեմում` պատմության մեջ առաջին անգամ ներկայացնելով Շեքպիրի ‘Ջոն Արքա’ պիեսը: Երկու օր անընդմեջ ‘Ջոն Արքան’ դիտեցին ՄԹ–ում հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ բազում օտարազգի հանդիսատեսներ: Հայաստանի մասնակցությունն այս փառատոնին բարձր […]

Այս գիշերը` Երեւանի թանգարաններում

Այսօր Հայաստանում նշվում է ‘Թանգարանային գիշեր’ ամենամյա միջոցառումը`  ‘‘Գիրը փոփոխվող աշխարհում’‘ կարգախոսով: Այն նվիրվում է Հայ գրատպության 500-ամյակին և Երևանը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրքի 2012 թ. համաշխարհային մայրաքաղաք հռչակմանը: Տոնի շրջանակներում 60-ից ավելի թանգարաններ այսօր յուրօրինակ ցուցադրություններով ու միջոցառումներով կներկայանան այցելուներին: Ժամը 18:00-ից մինչ կեսգիշեր Հայաստանի բոլոր թանգարանների մուտքն այցելուների համար կլինի անվճար: Այս միջոցառումը առաջին անգամ անցկացվել […]

Օրհնվեց ու տեղադրվեց Աշոտ Երկաթի պատմական սուրբ խաչի կրկնօրինակը

Մայիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում, ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ, տեղի է ունեցել Աշոտ Երկաթ թագավորի պատմական սուրբ խաչի կրկնօրինակի տեղադրման եւ օրհնության կարգը, որին ներկա էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Զինված ուժերի ղեկավար կազմը, սպաներ եւ հոգեւորականներ: Իր խոսքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը համոզմունք է հայտնել, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի