24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Փառատոն, որը հնարավորություն է տալիս տեսնել ու զգալ, թե ինչ է Հայաստանը

Ս. թ. մայիսի 29-ից հունիսի 1-ը Երևանում կանցկացվի ‘’Նոր անուններ’’ պատանի երաժիշտ-կատարողների 2-րդ միջազգային փառատոնը: Այն անցկացվում է ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Փառատոնի բացումը տեղի կունենա մայիսի 29-ին`Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը` Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ համատեղ: Հաջորդ համերգները կկայանան մայիսի 30-31-ին, իսկ եզրափակիչ համերգը կկայանա Երեխաների պաշտպանության միջազգային օրը` հունիս 1-ին, ‘’Արամ Խաչատրյան’’ համերգասրահում:

Փառատոնին կմասնակցեն մինչև 18 տարեկան շուրջ 40 շնորհալի երաժիշտներ Հայաստանից, Ռուսսատանից, Ֆրանսիայից, Վրաստանից, Մալթայից, Ուզբեկստանից, Կորեայից: Մասնակիցները կներկայանան նվագախմբային և մենանվագ կատարումներով: Նշենք, որ մասնակիցներից շատերը տարբեր փառատոնների դափնեկիրներ են և տարբեր հիմնադրամների կրթաթոշակառուներ:

Ծրագրի ղեկավար, ‘’Մշակույթի գործիչների ընկերակցության’’ նախագահ, ՀՀ վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյանի խոսքով, մասնակից բոլոր երկրները Հայաստան են ուղարկում իրենց լավագույն երաժիշտներին, ինչը խոսում է փառատոնի հանդեպ նրանց վերաբերմունքի մասին:

‘’Երկրաշարժից հետո կազմավորված մեր ‘’Նոր անուններ’’ կազմակերպության նպատակը մեկն էր` փրկել մեր ազգի տաղանդներին: Դա իմ երազանքն էր, անցյալ տարի, այս փառատոնն առաջին անգամ կազմակերպվեց’’,-ասաց նա:

Երաժշտագետ Նոնա Ոսկանյանի խոսքով, փառատոնը հնարավորություն տվեց շատ երեխաների տեսնել Հայաստանը: ’40 մասնակիցներից 19 –ը գալիս են արտերկրից, մասնակցում է 8 երկիր, ներառյալ ԼՂՀ-ն: Փառատոնը հնարավորություն է տալիս նրանց շոշափելի տեսքով զգալ, տեսնել, թե ինչ է Հայաստանը: Անցյալ տարվա մասնակիցներն այս տարի ևս ուզում էին գալ մեզ մոտ, սակայն մենք որոշեցինք այս տարի նոր երեխաներին ներկայանալու հնարավորություն ևս տալ’,-ասաց նա:
Նշենք, որ Ս. Մելիքյանի խոսքով, ծրագրի արժեքը կազմել է 5 մլն. դրամ:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ