01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Գեղարքունիքում “Թանգարանային գիշերը” բազմաբովանդակ էր /վիդեո/

 Մինչեւ կեսգիշեր դռներն  բացած այցելուներին  կսպասեն   Գեղարքունիքի երկրագիտական, Սեւանի բնապատմական եւ Մարտունու երկրագիտական թանգարաններում: Իսկ օրվա ընթացքում մի շարք միջոցառումներ էին կազմակերպվել:

Գեղարքունիքի երկրագիտական թանգարանը ներկայացրեց ազգագրական իրերի բացօթյա ցուցադրություն:Եղած ցուցադրությունները լրացրին նաեւ հնատիպ իրերի, Գավառի տարածաշրջանի գորգագործ եւ ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսը:

Սեւանի բնապատմական թանգարանն իր այցելուներին ներկայացավ Գեղամա լեռների ժայռապատկերների ցուցադրությամբ: Սեւանի թանգարանային գիշերն ուղեկցվեց “Սեւան” պարային համույթի եւ  “Բրենդ” էստրադային խմբի երաժշտական կատարումներով:

Մարտունու երկրագիտական թանգարանում ցուցադրվեցին Մարտունու գեղարվեստի դպրոցի սաների նկարչական աշխատանքները: Կազմակերպվեց “Մշակութային ժառանգության գանձերը” խորագրով բացօթյա ցուցահանդես:

Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում միջոցառումն ուղեկցվեց Գավառի տարածաշրջանների դպրոցների շնորհալի աշակերտների մասնակցությամբ:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ