07 Հունիսի, Saturday, 2025
KFC

“Մաշտոց” շարականը լռեցրեց բոլորին

“Երրորդ օրն էինք ելույթ ունենում եւ առաջին մեր կատարումից հետո, հնչեց Մաշտոցի շարականը, որը մեր գանձն եմ ես անվանում. մի պահ մարդիկ կարկամում էին, մի պահ ծափահարություն չէր լինում, լռություն էր տիրում”,-Հենարան մամուլի ակումբում լրագորղներին պատմեց “Հայաստանի փոքրիկ երգիչներ” երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանը:

Ապրիլի վերջին  Ստոկհոլմում “Թող ապագան երգի” (Let The Future Sing) կայացած  փառատոնին մասնակցել է “Հայաստանի փոքրիկ երգիչներ” երգչախումբը եւ ճանաչվել լավագույններից մեկը: Փառատոնին մասնկացելու հայտ էր ներկայացրել 6 երգչախումբ եւ  Հայաստանը լավագույն եռյակի մեջ է:

Այս փառատոնից հետո, երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանի խոսքով, խումբը հրավեր ստացավ համերգով հանդես գալ Ստոկհոլմի լավագույն բեմերից մեկում` Konserthuset համերգասրահում:

Երգչախումբը կատարել է հայ մեծերի՝ Կոմիտասի, Ներսես Շնորհալու, Ստեփան Շաքարյանի, իսկ երիտասարդ երգահաններից` Ռոբերտ Պետրոսյանի, Դավիթ Հալաջյանի, Արմինե Կարապետյանի ստեղծագործությունները, ինչպես նաեւ` կատակային երգեր, ջազային ստեղծագործություններ:Ամեն անգամ համերգները ավարտվել են հոտնկայս ծափահարություններով:

Հուլիսին  երգչախումբը կմեկնի Ճապոնիա: Ծախսերը հոգալու է Ճապոնիան:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ