23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

“Եվրատեսիլի” բացման արարողության ցածր մակարդակը շոկի է ենթարկել մասնակից պատվիրակություններին

Բաքվում ընթացող “Եվրատեսիլ-2012″-ի բացման արարողությունն այնքան  ցածր մակարդակի է կազմակերպված եղել, որ պատվիրակություններից շատերը հեռացել են մինչ արարողության ավարտը: Շվեդիայի ներկայացուցիչ Լորինը` պատվիրակության հետ միասին, զայրացած հեռացել է Եվրոակումբից, որտեղ կայացել է տոնակատարությունը: Ինչպես գրում է  “Aftonbladet”-ը, շվեդ երգչուհին, ով այդ միջոցառումը “ֆիասկո” է անվանել, ստիպված է եղել “ավտոբուսում սպասել մոտ 3 ժամ”:  Երբ նա իր թիմի հետ անցել է կարմիր գորգի վրայով եւ մտել Եվրոակումբ, կազմակերպիչները գրեթե “ստիպողաբար կրկին դուրս են տարել նրանց` զմայլվելու հրավառությամբ”:

Նորվեգական պատվիրակության ղեկավար Ստեյն Մալմեն հաստատել է շվեդների դժգոհությունը:  “VG” կայքին տված հարցազրույցում նա նշել է. “Միջոցառումը կարող էին ավելի լավ կազմակերպել: Շվեդները բացի ավտոբուսում սպասելուց շուտ հեռացան “երեկույթից”, քանի որ… քաղցած էին”: Այն հարցին, թե արդյոք “երեկույթին” ուտելիք չի եղել, Մալմեն պատասխանել է. “Ես ուտելիք չեմ տեսել: Զգացվում էր, որ կազմակերպիչները պատրաստ չեն եղել մարդկանց նման հոսքի”:

Լրագրողները, ովքեր լուսաբանում են մրցույթը, եւս դժգոհել են: Նրանց խոսքով` միջոցառումը պետք է սկսվեր 19.00-ին, սակայն պատվիրակությունների մուտքը մի քանի ժամ ուշ  է եղել: Սկզբում հայտարարվել է, որ նրանց մուտքը այբբենական կարգով կհայտարարվի, սակայն արդյունքում` ամեն ինչ խառնվել է: Սկսվել է քաոս, քանի որ դժվար է եղել հասկանալ` ով որ երկիրն է ներկայացնում:

Բացման պաշտոնական արարողության ժամանակ բեմ դուրս չի եկել Բաքվի քաղաքապետը, ինչը բոլոր երկրներում ավանդույթ է: Հրավերների մեջ նշված է եղել ամառային բացօթյա պատշգամբի բացումը` որպես անակնկալ հյուրերի համար, սակայն այնտեղ թույլ են տվել միայն արտիստների մուտքը, իսկ հյուրերին առաջարկել են այդ ամենին հետեւել Եվրոակումբի էկրաններին: Կարգին չէ եղել նաեւ տեխնիկան, որի խոտաններից առաջինը տուժել են հենց ադրբեջանցիները` “Եվրատեսիլ-2011″-ի հաղթող Ell&Nikki դուետը: Նրանց երգի հենց սկզբում դադարել է աշխատել Նիգյարի բարձրախոսը: Իրավիճակը փրկելու համար Էլդարը նրան է տվել իր բարձրախոսը, այդպես էլ շարունակել են ելույթը: Վրացի երգիչ Անրի Ջոխաձեի “բախտը եւս չի բերել”: Ելույթի ընթացքում անջատվել է նրա երգի ֆոնոգրաման, եւ բեք-վոկալիստներն ստիպված են եղել հանդիսատեսին “շեղել” վրացական երգերի օգնությամբ:

“Տպավորիչ” է եղել նաեւ Ալեքսանդր Ռիբակի ելույթը, որն ականատեսների խոսքով` երեկույթին շատ է ալկոհոլ օգտագործել, եւ թիկնապահները հազիվ են նրան նստեցրել մեքենա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ