24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայկական մատուռը` Շվեդիայի պատմական շինությունների շարքում

Հայկական մատուռը, որը գտնվում է Օվերյարվայի բակում, Ստոկհոլմի 192-րդ պատմական շինությունն է:

Ոչ ոք հաստատ չգիտի` ով է կառուցել այդ մատուռը: Ենթադրվում է, որ դա կարող է լինել հայազգի Օհան Դեմիրճյանը` դիվանագետ, ով մեծ ավանդ ունի Ստոկհոլմի մշակութային կյանքում: Նա Շվեդիա է ժամանել 1860-ին` Եգիպտոսի միապետի կողմից Կառլ 15-րդ թագավորին մի քանի Բարբարի ցեղատեսակի ձիեր նվիրելու համար:

Օվերյարվան տրամադրել են Դեմիրճյանին որպես ամառային հանգստավայր, որտեղ նա ճոխ երեկույթներ էր կազմակերպում: Այնուհետեւ այն օգտագործվել է որպես ջերմոց, մատուռ, հայկական մատուռ, նկարչական ստուդիա:

Շվեդիայի Հայկական ասոցիացիաների միությունը ողջունում է այս կառույցի պահպանման կոչը: Հայերը տարիներ շարունակ հետաքրքրություն են ցուցաբերել այդ շինության հանդեպ, որը որոշ առիթներով նաեւ որպես հայկական եկեղեցի է ծառայել: “Հուսով ենք, որ այն կմնա կարեւոր եւ խորհրդանշական շինություն` որպես Շվեդիայի մշակութային ժառանգության հետաքրքիր նմուշ”,-գրում է Շվեդիայի Հայկական ասոցիացիաների միությունն իր հայտարարության մեջ:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ