14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուվրում կայացել է մոդայի ցուցադրություն /ֆոտո/

louvre 1louvre 2Փարիզի Լուվր աշխարահարհռչակ թանգարանում պատմության  մեջ առաջին անգամ տեղի է ունեցել նորաձեւության ցուցադրություն: Դենոն ցուցասրահում ցուցադրվել է “Salvatore Ferragamo” իտալական մոդայի տան հավաքածուն:

Լուվրի ղեկավարությունը թույլատրել է իտալական մոդայի տանը ցուցադրությունը կազմակերպել թանգարանում, քանի որ այն հովանավորել է Լեոնարդո դա Վինչիի` “Սուրբ Աննան` Մադոննայի եւ նորածին Հիսուսի հետ” անավարտ նկարի ցուցահանդեսը, որն անց է կացվում 2012-ի մարտի 29-ից հունիսի 25-ը: Մոդայի տան ստեղծագործական մասով տնօրեն Մասիմիլիանո Ջիորնետտին  նշել է, որ ինքը ոգեշնչվել է Լուվրի էսթետիկայից եւ ֆրանսիական դիզայներների աշխատանքի մեթոդներից:

“Salvatore Ferragamo”-ի ցուցադրությանը ներկա են գտնվել արվեստի աշխարհհի մի շարք ներկայացուցիչներ եւ նորաձեւության քննադատներ: Հավաքածուի հիմնական գույներն են եղել  սպիտակը եւ բեժը: Մոդելները ներկայացրել են պայուսակներ, զգեստներ եւ ճտքավոր կոշիկներ օձի կաշվից:

“Salvatore Ferragamo” մոդայի տունը հիմնադրել է կոշիկի դիզայներ եւ մոդելյոր Սալվատորե Ֆերագամոն: Նա սկսել է աշխատել 1900-ից, համագործակցել է բազմաթիվ հոլիվուդյան աստղերի հետ: Ֆլորենցիայում որտեղ աշխատել է Ֆերագամոն, 1990-ականներին նրա անունով թանգարան է բացվել:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ