26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Քննարկվել է ”Զվարթնոց” օդանավակայանի շենքի հարցը

Հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որը վարել է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը:  Օրակարգում եղել է երկու հարց՝ ”Զվարթնոց” օդանավակայանի հին ուղևորային համալիրի (կլոր շենք) հետագա ճակատագիրը և ”Փաստաբանների մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” և ”Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին” ՀՀ օրենքների նախագծերը: Առաջին […]

“Բազմաթիվ ազգագրական պարեր պահպանվեցին”

Ճարտարագիտական համալսարանը արդեն 35 տարի է` նախաձեռնում է ազգագրական երգ ու պարի ամենամյա փառատոն: Այս տարի երթ համերգը կավարտվի Ազատության հրապարակում: Այսօր ”Հենարան” մամուլի ակումբում ”Կարին” խմբի ղեկավար Գագիկ Գինոսյանն ասաց, որ այդ փառատոնը տարիներ ի վեր արվել է համալսարանի ջանքերով, պետական հովանավորություն չի եղել: “Տարբեր գյուղերից գալիս էին մարդիկ, եւ դա բերեց նրան, որ […]

Մարգարյանը Վոլոչկովայից ավելի լավերին է բերելու. Հրապարակ

Թերթը զրուցել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Էրեբունի-Երեւան 2795  տոնակատարության համար նախատեսված է ծախսել մոտ դրամ, ի՞նչ եք կարծում ծախսերն իմաստ ունե՞ն մի քաղաքում, որտեղ աղքատության շեմն այսքան բարձր է, որտեղ կան բազում չլուծված խնդիրներ: -Գումարը դեռ այնքան էլ ճիշտ չի. հնարավոր է այդքան գումար լինի, բայց դա չի նշանակում, որ Երևան համայնքի բյուջեի […]

Արժե դիտել. 3D նկարներն 2000 տարվա պատմություն ունեն /ֆոտո/

Այժմ մեծ տարածում գտած սթրիտ–արտի /փողոցային արվեստ/ տեսակներից մեկը` 3D նկարը, որն արվում է հիմնականում ասֆալտի կամ պատերի վրա, այնքան էլ ժամանակակիցհիմքեր չունի… Հին Հունաստանում երկու նկարիչներ գրազ եկան, թե նրանցից որ մեկի ստեղծագործությունը բնականին ավելի մոտ կստացվի: Նրանք բազմություն հավաքեցին հրապարակում ևբոլորի աչքի առջև ցուցադրեցին իրենց նկարած աշխատանքները: Նրանցից մեկը մի կողմ տարավ ծածկոցը, և երևաց նրա նկարած խաղողի ողկույզը: Տարածքի ծառերի վրայիթռչունները շտապ մոտեցան, որպեսզի ուտեն խաղողը….Նրանք խաբվեցին, քանի որ նկարված խաղողը բնականին շատ մոտ էր:  –Հիմա դու մի կողմ տար ծածկոցը և ցույց տուր նկարածդ,-ասաց նկարիչն իր հակառակորդին: –Չեմ կարող,-պատասխանեց վերջինս,-չէ որ ծածկոցը նկարված է…. Եվ առաջինը ընդունում է իր պարտությունը` ասելով. “Ես խաբեցի թռչունների աչքը, բայց դու խաբեցիր գեղանկարչի աչքը“: Այս դեպքից հետո նմանատիպ նկարներն անվանվում են “խաբողներ”, իսկ նոր ժամանակներում` տրոմպլեյ /ֆրանս.` trompe l’oile-տեսողական խաբկանք/:

՛՛Էլիտար՛՛ շփում բանտում /ֆոտո/

Արվեստի կարիք ունեն նաև ազատազրկված մարդիկ: Ֆրանսիայի բանտերից մեկում բանտարկյալների համար բացվել է ցուցահանդես: Ռեո քաղաքի բնակիչները սակայն ներկայացված աշխատանքները տեսնել չէին կարող, քանի որ այս անգամ ”արվեստը միայն բանտարկյալներինն էր ”: Ցուցահանդեսին ներկայացված էին Ֆրանսիայի հայտնի թանգարանների հավաքածուներից բերված թվով 89 նկարներ, որոնց մեջ աչքի էին ընկնում Լուվրի և Պիկասոյի թանգարանների կտավները: Ցուցադրված էին […]

27-ամյա Հրայրի կինը ամուսնու համերգին չկար. պատճառը հարգելի է /վիդեո, ֆոտո/

20-ամյա “Փարոս” կամերային երգչախմբի երգիչ 27-ամյա Հրայրի կինը այս անգամ ամուսնու համարգին չի եկել: “Պարզապես հղի է, շատ շուտով առաջնեկս կծնվի”,-ասում է Հրայրը՝ խոստանում, որ ավելի լավ կերգի այս համերգին: Այն հոբելյանական է: Մինչ վթարի ենթարկվելը ջութակ էր նվագում, հետո միանգամից երգեցողության դասերի մասնակցեց եւ համոզվեց, որ ստացվում է:  Իր տեսակի մեջ եզակի է “Փարոսը”: […]

Վանդալիզմ…որոշեցին՝ ինչպես պահպանել Զվարթնոցի օդանավակայանը

՛՛Արմենիա միջազգային օդանավակայաններ՛՛ ընկերությունը, ով վարձակալում է ՛՛Զվարթնոց՛՛ օդանավակայանի տարածքը, ցանկանում է այն քանդել: Ընկերությունը պատճառաբանում է, որ շենքը կարող է փլվել, և իր ֆինանսական միջոցները չեն բավարարում այն պահելու համար: Հին (կլոր) շենքը պահպանելու համար ընկերությունը պետք է այն վերանորոգի, ինչը, ըստ իրենց հաշվարկների, կպահանջի 12 մլն դրամ: Այս մասին այսօր Հանրային խորհրդի մշակույթի […]

Մոսկվայի իշխանությունները Ռեմարկին իբրեւ ռուս գրող են ներկայացրել

Մոսկովյան իշխանությունները, Արբատի 520-ամյակի առթիվ փողոցը զարդարելիս, տեղադրելիս են եղել հանրահայտ մարդկանց լուսանկարները, ովքեր ապրել են Արբատի վրա: Սակայն նրանք կոպիտ սխալ են թույլ տվել` ռուս գրող Անատոլի Ռիբակովի նկարի փոխարեն տեղադրելով գերմանացի հայտնի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի նկարը: Սխալմունքը նկատել է մոսկվացիներից մեկը, ով լուսանկարել է սա եւ տեղադրել Ֆեյսբուքի իր էջում` գրելով. “Բարեւ […]

Այս ամենը անբարո է. Տիգրան Ներսիսյանը վիրավորված է/վիդեո/

Այսօր ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը կրկին անգամ հերքեց “Միացյալ երիտասարդական լիգայի” այն հայտարարությունը, ըստ որի՝ դերասանը աղանդավոր է: Տիգրան Ներսիսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ ինքը առաջիններից էր, որ պատահաբար իր անունը տեսնելով այդ հայտարարության մեջ՝ արձագանքել է. ՛՛Ես հայ եմ, ես կնքվել եմ հայ առաքելական եկեղեցում, ինչպես նաև իմ կինը և իմ […]

Երբ երգում են 80-անց հայերը/տեսանյութ/

Լոս Անջելեսի “Կանթեղ” տարեցների երգչախումբը հոկտեմբերի 8-ին “Արամ Խաչատրյան” համերգասրահում ելույթ է ունենալու: “Հենարան” մամուլի ակումբում նրանք մի քանի երգ կատարեցին: Տեսանյութը ներկայացնում ենք առանց մեկնաբանության:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի