19 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

Արժե դիտել. 3D նկարներն 2000 տարվա պատմություն ունեն /ֆոտո/

Այժմ մեծ տարածում գտած սթրիտ–արտի /փողոցային արվեստ/ տեսակներից մեկը` 3D նկարը, որն արվում է հիմնականում ասֆալտի կամ պատերի վրա, այնքան էլ ժամանակակիցհիմքեր չունի…

Հին Հունաստանում երկու նկարիչներ գրազ եկան, թե նրանցից որ մեկի ստեղծագործությունը բնականին ավելի մոտ կստացվի: Նրանք բազմություն հավաքեցին հրապարակում ևբոլորի աչքի առջև ցուցադրեցին իրենց նկարած աշխատանքները: Նրանցից մեկը մի կողմ տարավ ծածկոցը, և երևաց նրա նկարած խաղողի ողկույզը: Տարածքի ծառերի վրայիթռչունները շտապ մոտեցան, որպեսզի ուտեն խաղողը….Նրանք խաբվեցին, քանի որ նկարված խաղողը բնականին շատ մոտ էր: 

–Հիմա դու մի կողմ տար ծածկոցը և ցույց տուր նկարածդ,-ասաց նկարիչն իր հակառակորդին:

–Չեմ կարող,-պատասխանեց վերջինս,-չէ որ ծածկոցը նկարված է….

Եվ առաջինը ընդունում է իր պարտությունը` ասելով. “Ես խաբեցի թռչունների աչքը, բայց դու խաբեցիր գեղանկարչի աչքը“:

Այս դեպքից հետո նմանատիպ նկարներն անվանվում են “խաբողներ”, իսկ նոր ժամանակներում` տրոմպլեյ /ֆրանս.` trompe l’oile-տեսողական խաբկանք/:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ