14 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Ո՞վ կղեկավարի գրողների միությունը /վիդեո/

Այս կիրակի կկայանա ՀԳՄ նախագահի ընտրությունները: Բազմապիսի քննարկումներից ու վարկածներից հետո  առաջադրվեցին 3 թեկնածուներ: Գրողների միության նախկին վարչության քարտուղար, գրականագետ Աբգար Ափինյանը տեսակետ հայտնեց բոլոր այն թեկնածուների մասին, ում գրողների միության անդամները պատկերացնում էին որպես նախագահ: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Ի նշան սիրո` նվեր հայ ժողովրդին . ԱԺ-ում գրքի շնորհանդես էր /վիդեո/

Հոկտեմբերի 17-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ Ռաֆայիլ Զինուրովի՝ ”Հայաստան. հազարամյակների ուղի” եռահատորյակի շնորհանդեսը: Հեղինակին եւ նրա ստեղծագործությունը շնորհանդեսի հյուրերին ներկայացրեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ Ռաֆայիլ Զինուրովը պատմաբանի հմտությամբ ու մանրակրկտությամբ է ներկայացրել հայ ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը՝ լինելով իրավաբան: Հեղինակն ազգությամբ բաշկիր […]

Ե՞րբ կհանդիպեն մշակույթի նախարարն ու Նիկոլայ Ծատուրյանը

Դեռեւս հայտնի չէ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի եւ Գյումրիի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանի հերթական հանդիպմանը օրը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ալլա Սերոբյանը: Հիշեցնենք, որ ըստ թատրոնի դերասանների, իրենց ղեկավարը նախարարություն էր կանչվել, քանի որ քննադատել էր Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ վերջինիս անվանելով սատանա: Լուրեր էին պտտվում, […]

Զորի Բալայանի նամակը ռոմանտիկ է որակում.պետք չէ հալածել/վիդեո/

Զորի Բալայանի բաց նամակը ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ բավականին քննադատական և վերլուծական բախումների տեղիք տվեց հասարակական-քաղաքական դաշտում: Այսօր Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը նույնպես անդրադարձավ այս նամակին և ներկայացրեց սեփական տեսակետը: “Նախ ուզում եմ ասել, որ Զորի Բալայանի անկեղծությանը և իրական մտահոգությանը բնավ չեմ կասկածում: Իսկ արդեն գնահատումը, որ ինչպես կարելի էր […]

ԱՄՆ դեսպանատունը գումար է հատկացրել

Մինաս Ավետիսյանի ՛՛Հայաստան՛՛ որմնանկարի վերականգնման համար ՀՀ կառավարությունը մշակույթի նախարարությանը հատկացրեց 22 մլն 526 հազար դրամ։ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը տեղեկացրեց, որ վերանորոգվել է նաև Գյումրու մշակույթի տունը, քանի որ երկրաշարժի հետևանքվ այն վթարային վիճակում էր, և մասնագետները հնարավորություն չունեին մոտենալու որմնանկարին։ ՛՛Թվով իններորդ որմնանկարն է, որը փորձ է արվում վերականգնել, և այն վերականգնելուց […]

Գրողների միությունը կդարձնի ըմբոստ

Հայաստանի գրողների միության նախագահի թեկնածու Դավիթ Սարգսյանը չի կիսում այն տեսակետը, որ Էդվարդ Միլիտոնյանին կարելի է համարել  ընտրված  նախագահ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին կայանալիք ՀԳՄ նախագահի թափուր պաշտոնի համար առաջադրվել են 3 թեկնածու՝ Էդվարդ Միլիտոնյան, Հովիկ Հովեյան եւ Դավիթ Սարգսյան:  “Իհարկե, որոշ շրջանակների ձեռ է տալիս Միլիտոնյանը, բայց բամբասանքների չեմ հավատում, որ ընտրված  նախագահ է: […]

Լյուբա Ուսպենսկայան, Սոնան եւ ուրիշներ՝ աշխարհահռչակ հայ ջութակահար Էդգար Հակոբյանի մենահամերգին

Ճանաչված ջութակահար Էդգար Հակոբյանը  Մոսկվայում “Мир” համեևգասրահում մենահամերգի ժամանակ ջութակային հեղափոխություն է կատարել: Հետաքրքիր է, որ Էդգարը համերգը սկսել է իր հարազատ Երեւան քաղաքի ծնունդը շնորհավորելով: Նույնիսկ մեծ հեռավորության պայմաններում Հայաստանի մայրաքաղաքն ու նրա բնակիչները ջութակահարի սրտում են: Էդգարի վարպետության շնորհիվ ջութակի՝ որպես բացառապես դասական երաժշտական գործիքի մասին պատկերացումը շատերի մոտ փոխվել է: Ներկաները հնարավորություն […]

Կաթողիկոսին սատանա է ասել՝ կանչել են նախարարություն

Henaran.am-ի Գյումրիի աղբյուրները տեղեկացնում են, որ ամենայն հավանականությամբ աշխատանքից կազատվի Աճեմյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը, ով ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մոտ է հրավիրվել:  Բանն այն է, որ օրերս տեղական ՛՛Գալա՛՛ հեռուստաընկերությամբ Նիկոլայ Ծատուրյանը  Ամենայն հայոց կաթողիկոսին անվանել է ՛՛սատանա՛՛: Գյումրիի թատրոնում կարծում են, որ հենց դրա համար են […]

Վանո Սիրադեղյանը մեր մարդն է … ողջունում է վերադարձը /վիդեո/

“Ես կողջունեմ Վանո Սիրադեղյանի վերադարձը, շատ կուզեմ որ ինքը մասնակցի համագումարին, որովհետև ինքը մեր արձակի առաջին դեմքն է ”,-Henaran.am-ի հետ զրույցում Վանո Սիրադեղյանի հնարավոր վերադարձի և գրողների միության նախագահի թեկնածու առաջադրվելու մասին խոսեց գրականագետ Աբգար Ափինյանը: “Վանո Սիրադեղյանը գրողների միության անցուդարձին լավ տեղյակ է, նա ամեն բան գիտի, մեր մարդն է: Գիտեք գրողների միությունը բարդ […]

՛՛Տարոն ջան, սիրուն չի՛՛ ասող չկա

՛՛Հայ նախագիծ՛՛ ինստիտուտի տնօրեն Գրիգոր Ազիզյանը պետության միտումնավոր քաղաքականություն չի համարում այն, որ Հայաստանում և մասնավորապես Երևանում շարունակվում են քանդվել պատմամշակութային արժեքները: ՛՛Ես տեսնում եմ կառավարչի կամ սեփականատիրոջ կամք: Մենք չենք կարողանում հանրության կողմից մշակել ու այսպես ասած՝ դնել նրանց վզին, որ չի կարելի այդպես՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազիզյանը: Նա հիշեցրեց, որ Երիտասարդական պալատը քանդվեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի