10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Ե՞րբ կհանդիպեն մշակույթի նախարարն ու Նիկոլայ Ծատուրյանը

Դեռեւս հայտնի չէ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի եւ Գյումրիի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանի հերթական հանդիպմանը օրը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ալլա Սերոբյանը:

Հիշեցնենք, որ ըստ թատրոնի դերասանների, իրենց ղեկավարը նախարարություն էր կանչվել, քանի որ քննադատել էր Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ վերջինիս անվանելով սատանա: Լուրեր էին պտտվում, որ նրան աշխատանքից ազատելու են:

Սակայն նախարարությունը հերքում է, որ Ծատուրյանի հարցազրույցն է եղել պատճառը: “Հանդիպումը նախապես ծրագրված է եղել, աշխատանքային հարցեր պիտի քննարկեին: Պարզապես նման անհիմն խոսակցությունների պատճառով նախարարը չհանդիպեց Ծատուրյանին”,-ասաց Ա. Սերոբյանը:

Ի դեպ, Նիկոլայ Ծատուրյանն արդեն հասել էր նախարարություն, երբ իմացավ, որ նախարարը չեղյալ է արել հանդիպումը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ